Հատուկ ջոկատայինները վնասազերծել են Կանևսկու թիկնազորին. մանրամասներ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան Կիևյան փողոցում իրարանցում էր. ոստիկանության հատուկ ջոկատայինները «օպերացիա» են իրականացրել. մեր տեղեկություններով՝ կանգնեցրել են մի քանի մեքենա, որոնք ուղեկցում էին ռուսական համարանիշներով ջիփի։

Հատուկ ջոկոտայինները մեքենայում գտնվող անձանց դուրս են հանել և պառկեցրել գետնին։ Ականատեսներից մեկի խոսքով՝ տպավորություն է եղել, որ ոստիկանները կանգնեցրել են բարձրաստիճան պաշտոնյանի թիկնազորին, սակայն մեզ հաջողվեց ճշտել, որ ավտոշարասյունը ուղեկցել է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին տեղափոխող ջիփը։ Տեղեկությունը երեկ փորձեցին ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ Մեր զրույցում նրանք միայն հաստատեցին, որ ոստիկանության ծառայողները նշված փողոցում գործողություն են իարականացրել, սակայն այլ մանրամասներ այդպես էլ չհազորդեցին։ Նշենք, որ մամուլում շրջանառվում է տեղեկությունը, որ Դոն Պիպոյի մահափորձի նախապատրաստման պատվիրատուներից մեկը Արտյոմ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի Կանևսկոյը։ Ոստիկանությունը երեկ Կանևսկոյի թիկնազորին վնասազերծելու վերաբերյալ տեսանյութ է տարածել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930