Ապրիլի 21-ին, ժամը 16:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
ՓԾ տնօրենը շնորհակալություն հայտնեց ճապոնացի գործընկերներին` երկարամյա համագործակցության համար` հուսալով, որ նոր դրամաշնորհային ծրագիրը նույնքան արդյունավետ կլինի, որքան նախորդ` իրականացված ծրագրերը:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում գործող տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում աշխատակցուհուն, վերցնում մի տոպրակ՝ թղթերի հետ միասին, և հեռանում:
Արցախում ապրիլի 17-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանը Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Արման Թաթոյանն ասաց, որ կատարվել են փաստահավաք աշխատանքներ, կազմվել են քարտեզներ՝ ըստ Ոստիկանության կողմից թույլ տրված խախտումների, անցկացվել են անանուն հարցումներ լրագրողների, հատուկ միջոցառումների արդյունքում վնասներ կրած քաղաքացիների շրջանում, առանձնազրույցներ են տեղի ունեցել բերման ենթարկված անձանց հետ։ Զեկույցը բաղկացած է 4 բաժիններից, որոնք վերաբերում են խաղաղ հավաքների իրավունքին, անձի անձնական ազատության իրավունքին և այդ իրավունքների սահմանափակման երաշխիքներին, հավաքների մասնակիցների նկատմամբ վերաբերմունքին և հատուկ միջոցների կիրառմանը, ինչպես նաև արտահայտվելու ազատությանը։
Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել՝ /010 511-603/ հեռախոսահամարով՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ ժամը 9:00-18:00, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա:
Ապրիլի 22-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, ապրիլի 23-ի երեկոյան ժամերին, ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանի (ծնված` 30.08.1986թ.) մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։
Վայոց Ձորում այսօր մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1986թ. ծնված Նարեկ Հակոբյանը։
Նա նշեց, որ Սարի թաղում հավաքի գնահատման վերաբերյալ իր խոսքը քննարկվել է կոնտեքստից դուրս, և, որ զեկույցում ամեն ինչ արվել է բացառապես ՄԻՊ մանդատի շրջանակում, այն իրավական չափանիշերով շատ պաշտպանված է, ցանկացած վերլուծության հիմքում ընկած է Հայաստանի ստանձնած որևէ միջազգային պարտավորություն։
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:
Նախօրեին արտառոց դեպք է գրանցվել Արաբկիրում. Նախկին զույգերի վեճն ավարտվել է տղամարդու նկատմամբ բռնությամբ։
Անդրադառնալով իմ ասուլիսի ընթացքում քաղաքացիական հասարակության գործողություններին՝ ուզում եմ նշել, որ խորապես վստահ եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ենթադրում է նաև քննադատություններ և անհամաձայնության նման դրսևորումներ:
Վերաքննիչ դատարանը մերժեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդությունը: ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կշարունակի մնալ անազատության մեջ: Որոշումը հրապարակվեց ապրիլի 21-ի առավոտյան:
Մեր երեխաները, իհարկե, կխոսեն նաեւ հայերեն եւ լյուքսեմբուրգերեն: Տաթեւն էլ իր հերթին փորձում է լյուքսեմբուրգերեն սովորել:
2016 թ. նոյեմբերի 20-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1964 թ. ծնված Աշոտ Թովմասյանը:
ՀՀ իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այժմ ներկայացնում է 2016թ. հուլիսյան իրադարձությունների մասին պատրաստված զեկույցը։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետով ՀՀ է ժամանել և բաժին ներկայացվել 1991 թ. ծնված Պայծառ Խ.-ն։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ վերելակի խափանման հետևանքով ներսում են հայտնվել 2 քաղաքացի:
Կատարվածի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, և՛ Կոստանյանը, և՛ Վարդանյանը կալանավորվել էին: Կոնստանտին Կոստանյանը խոստովանել էր իր մեղքը և խնդրել դատարանից, որպեսզի իր մասով հարուցված քրեական գործի դատաքննությունը ընթանա արագացված:
Սեյրան Օհանյանը իր պաշտոնավարման վերջին մեկ-մեկուկես ամսում` 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, հասցրել է ավելի քան 450 զինծառայողների դարձնել գործազուրկ: Այսպես ասած`«օպտիմալացրել է»:
Նոր ոստիկանություն. հանցավորության դեմ պայքարի առաջնագծում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Այսօր Հայաստանն Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական իրավիճակում. կա զինադադարի պայմանագիր, բայց չկա խաղաղության պայմանագիր, իսկ Թուրքիայի հետ գտնվում է անմիջական ռազմական սպառնալիքի վիճակում: Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, Թուրքիան շրջափակել է Հայաստանը, ինչը, ըստ միջազգային իրավունքի, պատերազմական էլեմենտ է»,- նշեց Հարությունյանը:
ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը վստահեցնում է՝ Հայաստան ներմուծվող սերմանյութն ու տնկանյութն անցնում են պատշաճ ստուգումներ, և բացառվում է, որ վարակված խմբաքանակ մտնի Հայաստան։
Բալթյան տարածաշրջանի ամենախոշոր հոգևոր կենտրրոններից մեկում` Կաունասի Սբ․ Պետրոս և Սբ․ Պողոս առաքյալների մայր տաճարում, ապրիլի 23-ին` 18:00-ին, Կաունասի արքեպիսկոպոս Լիոնգինաս Վիրբալասի կողմից կմատուցվի սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։