«Վարդաշեն» ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը միասնական նամակ-հորդոր են ուղղել Կարո Եղնուկյանին:
«Նոր տեխնոլոգիաներ, ինտենսիվ այգիներ, ջերմոցներ, ֆերմաներ, որպեսզի զարգանա տնտեսությունը, կոոպերացիաների և ֆերմերային տնտեսությունների խոշորացում»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են զարգացնելու գյուղատնտեսությունը:
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում, Փրկարար ծառայության հատուկ պահպանության և կարևորագույն օբյեկտների պահպանության բաժիններում, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Վայոց ձորի և Արարատի մարզային փրկարարական վարչություններում:
ՀՀ Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Գագիկ Հայրապետյանը նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարության աշխատակազմի ղեկավար: Կառավարության որոշման նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Դրանք առնչվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախման համար վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին: Օրինակ՝ քաղաքացուն չեն ծանուցել վարչական ակտի մասին, բայց իր դրամական միջոցներն արգելանքի են վերցվում կամ գույքի վրա արգելանք է դրվում, բայց քաղաքացուն չեն տեղեկացնում, և այլն: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին առաջինը՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կատարողական վարույթ հարուցվի միայն, եթե ամբողջովին պահպանված են օրենքով նախատեսված պահանջները:
Զբոսաշրջության ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է առկա զբոսաշրջային արդյունքների և ծառայությունների թիրախավորված փաթեթավորում՝ հիմնվելով զբոսաշրջության ոլորտում արդի զարգացումների վրա: Բացի այդ, գործադիրի նպատակն է Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար գրավիչ երկրի, ճանաչելիության բարձրացումը` թիրախավորված զբոսաշրջային շուկաներում ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով:
ՀՀ առողջապահության փոխնախարարը, որը թեպետ պաշտոնապես դեռ չի նշանակվել, բայց վաղուց արդեն նախարարությունում է լինում, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հրաժարվել է փոխնախարարի համար նախատեսված ընդունարանով աշխատասենյակից, գործավարուհուց, տեղափոխվել է մեկ այլ՝ սովորական աշխատասենյակ, գործի է գալիս հեծանիվով, ուսին Էլ՝ մի թութակ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ամբողջ տարածքում հոկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
Նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն օրերս ազատել է տեղակալ Էմիլ Բաբայանին, ու թեև նրանք խաղաղ են բաժանվել, սակայն բոլորին պարզ է, որ հենց այնպես ոչ մեկն աշխատանքից ազատման դիմում չի գրում։
ԱՄՆ դեսպանատունը նոր ցուցակ է կազմել, որում ներառված են իշխանության հետ առնչվող անձինք, որոնց չի տրամադրվելու ԱՄՆ մուտքի վիզա։ Մեր տեղեկություններով ցուցակը գլխավորում են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը՝ Արշակ Հակոբյանը և թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը (Նասկի Գագո)։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայտարարվել է, որ բանկի 6 վարչություններ մինչև դեկտեմբեր պետք է լուծարվեն, ու, բնականաբար, կրճատումներ կլինեն։ Թե ովքեր են կրճատվելու, դեռ աշխատակիցների համար պարզ չէ։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է «Ավտոմոբիլաշինության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրին հավանություն տալու հարցը: Այն բնականաբար արժանանալու է հավանության նույնիսկ առանց քննարկման: «Նշված համաձայնագրի կնքումը հնարավորություն կընձեռի իրավահավասարության եւ փոխշահավետության հիման վրա ԱՊՀ մասնակից պետությունների շրջանակներում զարգացնել ավտոմոբիլային արդյունաբերությունը…»,- նշված է համաձայնագրին կից հիմնավորման մեջ: Բայց այս […]
ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը, պարզվում է, ո՛չ անշարժ եւ ո՛չ էլ շարժական գույք ունի: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Խաչատուրովի՝ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ ներկայացրած հայտարարագրից:
Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Արտակ Անդրեասյանը։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 24-ից գործարկվելու է Լոռու մարզի Բազում համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Հետախուզվողներ. կյանք՝ փախուստի մեջ:
Պերճ Աբգարյանը տեղեկացրեց, որ նախատեսում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հրավիրել Ֆրեզնո, նրա այցելությունն ակնկալվում է դեկտեմբերին:
«Ծնողները երեխաների անունից պրոֆիլներ են ստեղծում տարբեր սոցցանցերում, ու հիմա ամենատարածված խնդիրն այն է, որ ինտիմ բնույթի սոցցանցերում են երեխաների տվյալներն օգտագործվում»:
«Տարվա այս եղանակին սպիրոմետրիա անելու անհրաժեշտությունը մեծանում է: Սպիրոմետրիա բառացի նշանակում է՝ շունչ չափել, և դա առաջին բանն է, որ պետք է անել թոքերի հիվանդությունները հայտնաբերելու համար: Դա մեզ հնարավորություն է տալիս հնարավորինս վաղ տեղեկանալ թոքերի հետ կապված այս կամ այն հիվանդության առկայության մասին»:
102 տարեկանում մահացել է գրող Ռուբեն Սևակի դուստրը՝ Շամիրամ Սևակը:
Եվս մեկ անձ ձերբակալվել է հոկտեմբերի 18-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ։
Բովանդակային և կառուցողական քննարկման ընթացքում առանձնահատուկ կարևորվել է լաբորատորիաներում առկա սարքավորումների արդիականացման, ինչպես նաև այդ սարքավորումների աշխատանքի ճշգրտության աստիճանի բարձրացման նպատակով, միջազգային պրակտիկայում կիրառվող անհրաժեշտ տրամաչափարկման (կալիբրավորման) և միջլաբորատոր փորձարկումնրին մասնակցության խնդիրը։ Այս հարցում փոխնախարարը լաբորատորիաներին աջակցության պատրաստակամություն է հայտնել։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ռոման Օ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ խոշոր չափերի կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ:
Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ճնշող մեծամասնությունը տեխզննումն անցնում են ձեւական: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը: Նրա խոսքով` շուտով Կառավարություն կներկայացվի նախարարության առաջարկները, որով կբացառվի ձեւական տեխզննում անցնելու երեւույթը:
Բոլոր տեսակի ուղեւորափոխադրումները անհրաժեշտ է կանոնակարգել: Այս մասին լրագրողներ հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նրա խոսքով` ուղեւորափոխադրումները կարգավորող նախագիծն արդեն իսկ Ազգային ժողովում է, եւ ամեն ինչ արվում է ` քննարկումներն արագացնել坸ւ համար:
Սուրիական պատերազմին ընթացքին, Հալէպի մէջ հայրական տունը կորսնցնելէ ետք, ընտանեօք Լիբանան, այնուհետեւ Հայաստան գաղթած Վարդան Պոյաճեանը արդէն 7 ամիս է` կը բնակի Երեւան, Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի հիւրատան մէջ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«Ունենք միայն բավականին լավ օրենք և մեկ տարվա կիրառման պրակտիկա. Իհարկե, հսկայական աշխատանք է կատարվել, բայց ինչ վերաբերում է իրազեկությանը, ապա դա անհանգստացնող է: Բազմաթիվ մեծ խնդիրներ են առաջ գալիս երկու կողմերի անտեղյակությունից»,- ասաց նա:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար և նշել, որ մեծապես կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցությունը: