Բաժիններ՝

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 8-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Երևանի Սեբաստիայի փողոցի 104/3 տան բնակիչ,1929 թ. ծնված Պերճ Սիրականի Կարապետյանը, որը հունիսի 7-ին, ժամը 17-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և նրա գտնվելու վայրն անհայտ էր:

Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում՝ հունիսի 9-ին Կուրղինյան փողոցի թիվ 122/3 տան հարևանությամբ գտնվող ամայի դաշտում հայտնաբերել է Պերճ Կարապետյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս