
Վթար Սևան քաղաքի Մշակույթի տան դիմաց

Հունիսի 10-ին, ժամը 18:38-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մշակույթի տան դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes Ml» մակնիշի 35 SP 990 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Մ.) և «Toyota Corola» մակնիշի 44 SS 100 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել ու փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները: