 
                        Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
 
                                    Հանրապետության տարածքում`
Հունիսի 11-ին, 15-ին` կեսօրից հետո շրջանների զգալի մասում, հունիսի 12-14-ը՝ երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը, հունիսի 12-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝
Հունիսի 11-ին, 15-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, հունիսի 12-14-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:

 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        