«Իր գնդացրով վեր է կացել ու հնձելով՝ առաջ գնացել». այսօր Արցախում զոհված Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հունիսի 10-ին, 2016թ. ապրիլին Արցախում զոհված Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է։ 1989թ. Սասունը, ով հետախույզ-գնդացրորդ էր, կդառնար 28 տարեկան։

10 տարեկանից Սասունը սկսել է զբաղվել բռնցքամարտով, ունի բազմաթիվ պատվոգրեր, մեդալներ, մրցանակներ: «Մուայ թայ» ֆեդերացիայի պատվավոր անդամ էր: Սասունը 2016թ. ապրիլի 1-ին եկել էր տուն, սակայն հաջորդ օրը նորից Արցախ էր մեկնել. ծառայության վերջին շրջանում Թալիշում է եղել:

Սասունի մայրը՝ տիկին Նարինեն, 168.am-ի հետ զրույցում պատմել էր, որ ըստ որդու ծառայակիցների՝ Սասունն իրենց ուրախությունն է եղել, Արցախ գնալու ճանապարհին ուրախացնում էր իրենց. «Ասում են՝ այդ օրը, երբ գնում էինք, շատ տխուր էր: Ամենքս մտամոլոր գնում էինք, ասացինք՝ Սասո՛ւն, գոնե դու մի բան ասա՛, ժամանակն անցնի, շուտ հասնենք: Չուզենալով՝ մի կատակ արեց ու էլ ձայն չհանեց: Ասում են՝ այն, ինչ արեց Սասունը, ոչ ոք չէր անի»: Խոսելով որդու գործողություններից՝ տիկին Նարինեն նշել էր. «Պատմում են, որ թուրքերն այնքան են մոտեցել, որ իր գնդացրով վեր է կացել ու հնձելով՝ առաջ գնացել: Շատ ծանր վիրավորվել է, պտտվող գնդակ է եղել: Ընկերներն իջեցրել են ներքև, տվել շտապօգնությանը: Ասում են՝ մենք արդեն ապահով էինք, որ Սասունը կփրկվի, բժիշկների ձեռքում է, բայց արդեն շատ ուշ է եղել: Ոչինչ չեն կարողացել անել»:

Տեսանյութեր

Լրահոս