Բաժիններ՝

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 17:00-ն դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի 1-ին թաղամասի թվով 53 բնակիչ-բաժանորդների, իսկ ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ն Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի եւ Շիրակի փողոցի հարեւանությամբ Էրեբունի օդանավակայանի հարակից տարածքի բազմաբնակարան շենքերի թվով 271 բնակիչ-բաժանորդների եւ 6 տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս