Ալեքսանդր Լուկաշենկոն հլյուրընկալվել է Գագիկ Ծառուկյանին. «Հրապարակ».

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նիստին մասնակցելու եկած Բատկա Լուկաշենկոն Հայաստան էր ժամանել առանց 12-ամյա Կոլյայի, որին անցած տարի անգամ ՄԱԿ-ի գագաթնաժողովին էր տարել՝ որպես պատվիրակության անդամ: Ի դեպ, Բատկան իրեն հատուկ անկեղծությամբ նիստի ժամանակ ասել էր. «Մանր հարցերով իրեն վերցրել-Հայաստան են բերել. ՀԱՊԿ-ն ոչ մեկն աշխարհում ճանաչել չի ուզում»»:

Թերթի տեղեկություններով՝ նա այցելել է Գագիկ Ծառուկյանին: «Խոսվում էր, որ նախագահները Հայաստանից մեկնել են անմիջապես նիստից հետո, իսկ Բատկան հյուրընկալվել է Ծառուկյանին ու մեկնել հաջորդ օրը:

Այդպե՞ս է՝ հարցրինք Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին: «Մասամբ․Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գագաթնաժողովի օրը կարճ ժամանակով հյուրընկալվել է Գագիկ Ծառուկյանին եւ նույն օրն էլ մեկնել Հայաստանից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս