Բաժիններ՝

15 խորհուրդ հմուտ վարորդների կողմից

1. Միշտ զիջեք ճանապարհը հիմարին … Խնայեք նյարդային համակարգը
2. Չեմ տեսնում (տեսադաշտը փակ է) – չեմ վարում:
3. Թերի վարորդ լինելու առաջին ախտանիշը – ավելացնում է արագությունը, երբ այլ վարորդ վազանց է կատարում իր նկատմամբ:
4. Բոլոր ճանապարհային օրենքներին հետևելն անհնար է, բայց ձեր կատարած ցանկացած գործողություն չպետք է խանգարի երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև առաջացնի վթարային իրավիճակ:
5. Փորձեք զիջել բարդ իրավիճակներում հայտնված ավտոմեքենաների վարորդներին (սկսում է երթևեկությունը, չի հասցնում վերադասավորվել, երկար ժամանակ սպասում է գլխավոր ճանապարհ դուրս գալուն և այլն).

6. Զգուշացիր հետիոտներից, մասնավորապես երեկոյան ժամերին բավականին հեշտ է չնկատել սև հագուստով հետիոտներին:
7. Հետիոտնային անցումներին/խաչմերուկներին մոտենալիս մի փոքր արագությունը նվազեցրեք, դա թույլ է տալիս խուսափել անցակալի պատահարներից:
8. Երբեք մի մոռացիր միացնել վթարային ազդանշանները հետիոտնին զիջելուց, վթար նկատելուց, ինչպես նաև հնարավորության դեպքում զգուշացրու մյուս վարորդներին տարածքում ոստիկանի առկայության մասին:
9. Արգելակելուց ուշադրություն դարձրեք նաև հետևից ընթացող մեքենային:
10. Խաչմերուկ մի մտիր այքան ժամանակ, քանի դեռ խաչմերուկը չեն ազատել նախորդ ազդանշանից շարժված մեքենաները:

11. Հնարավորին չափ հարգանքով վերաբերվիր Ոստիկանին, անկախ ամեն ինչի նա իր գործն է կատարում:
12. Մի մոռացիր շնորհակալություն հայտնել քեզ ճանապարհը զիջողին, լավ տրամադրությունը ոչ ոքի չի խանգարի:
13. Ազդանշանների կիրառումը մանևրելուց առաջ խոսում է ձեր հմուտ վարորդ լինելու մասին:
14. Հնարավորին չափ հեռավորություն պահեք հասարակական տրանսպորտից:
15. Խուսափեք արագ վարելուց, այն երբեք լավ հետևանքներ չի ունենում, հիշեք դուք պատասխանատու եք ձեր ուղեևորների համար:

tuganq.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս