Բաժիններ՝

Դեսպան Կիրակոսյանը հանդիպել է Ավստրիայի գիտությունների ակադեմիայի նախագահի հետ

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հոկտեմբերի 17-­ին աշխատանքային հանդիպում է ունեցել Ավստրիայի գիտությունների ակադեմիայի նախագահ, դոկտոր Անտոն Ցայլինգերի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Զրույցի ընթացքում դեսպան Կիրակոսյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի Ազգային ակադեմիայի հիմնադրման պատմությունը, գործունեության 80-­ամյա շրջանում գրանցած ձեռքբերումները, ինչպես նաև անկախությունից ի վեր ազգային և համաշխարհային գիտության մեջ ունեցած ներդրումը:

Իր հերթին Ավստրիայի ակադեմիայի նախագահը պատմեց իր ղեկավարած կառույցի հիմնադրման ու ավելի քան 200-­ամյա պատմության մասին, անդրադարձավ ներկայումս կառույցի ուշադրության կենտրոնում գտնվող գիտական ուղղություններին և լայն աշխարհագրությամբ աչքի ընկնող բազմաոլորտ միջազգային համագործակցությանը:

Կողմերն անդրադարձան Հայաստանի և Ավստրիայի գիտությունների ակադեմիաների միջև համագործակցության ընդլայման անհրաժեշտությանը, գիտակրթական և փորձագիտական փոխանակման հեռանկարներին, ինչպես նաև ոլորտային ստորաբաժանումների միջև ուղիղ կապերի հաստատմանն ու փոխգործակցության ամրապնդմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս