«Առանց համապատասխան վերլուծության, այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկման և մշակման, միայն խնդրի վերբերյալ գերատեսչության ընդհանուր տեսական վերաբերմունք պարունակող գրությունները չեն ընդունվելու, վերադարձվելու են կատարման՝ հսկողությունից չհանվելով»:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Էդգար Գևորգյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար: Որոշման նախագիծը գործադիրի նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ Էդգար Գևորգյանը բավական մեծ փորձ ունի:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ձայների՝ կողմ՝ 84, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1 հարաբերակցությամբ։
ՀՀ կառավարության անդամներն այսօր հերթական նիստից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Արդեն մոտ 2 շաբաթ է` ձյան առատ տեղումների և բքի պատճառով ճանապարհահատվածը որոշակի սահմանափակումներով բաց էր միայն մարդատար և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Բեռնատարները 10 օրից ավելի է` սահմանակետում սպասում են եղանակային պայմանների բարելավմանը: Նախարարը զրուցել է վարորդների հետ, հետաքրքրվել, թե ինչպիսի աջակցության կարիք ունեն:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 02.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 1 շենքի բնակարաններից մեկում ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով բնակարանը ջրալցվում է. ջրամատակարարումը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ Նկարիչների միության շենքում գտնվող հյուրանոցում հայտնաբերվել է Ռոբերտ Հարությունյանի դին`գլխի շրջանում հրազենային վիրավորումով: Վերջինս ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբայրն է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն անվավեր է ճանաչել վարչական իրավախախտման գործի վերաբերյալ այս տարվա մայիսի 30-ին իր իսկ որոշումն այն բանից հետո, երբ տնտեսվարողի շահերի պաշտպանը դիմել է դատարան: «Հայց» փաստաբանական ընկերությունից Armtimes.com-ին փոխանցեցին, որ տուգանքի որոշումը փաստաբանի կողմից բողոքարկվել է վարչական դատարանում:
Առավոտյան ժամը 07:00-ի դրությամբ ողջ հանրապետության տարածքում առկա է ձյան ծածկ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Արագած լեռան Քարե լիճ հատվածում 100սմ, Ամբերդում 80սմ, Հրազդանում 56սմ, Քաջարանում 51սմ, Ապարանում 50սմ, Ամասիայում 43սմ, Ջերմուկում 40սմ, Դիլիջանում 38սմ, Արարատյան դաշտում և Երևանում 10-17սմ:
Հայտնել էինք, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանին բարձր վարձատրությամբ աշխատանք են առաջարկել Վրաստանում՝ մասնավոր ոլորտում: Նա հաստատել էր մեր տեղեկությունը, սակայն նշել էր, որ որեւէ հավելյալ ինֆորմացիա չունի տրամադրելու:
Պրիմիտիվ գողության դեմ պայքարող Կարեն Կարապետյանը բավական է մտնի պետգնումների կայք եւ տասնյակ կասկածելի ծախսեր կտեսնի։ Օրինակ, հետաքրքիր է՝ ինչպես է պատահում, որ նույն ապրանքը մի քանի գերատեսչություն գնում է մի գնով, մյուսները՝ շեշտակի բարձր գնով։
Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետի նախկին խորհրդական Կովալենկո Շահգալդյանի հարկահավաք փեսայի՝ Հրանտ Կարապետյանի անվան շուրջ հերթական աղմուկն է հասունանում: Երեք-չորս օր առաջ Հրանտ Կարապետյանը Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի պետի պաշտոնից ազատվել եւ նույն պաշտոնով Գավառ է տեղափոխվել:
Փակ են Բավրայի անցակետը, Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-Զանգեր, Թալին-Մաստարա, Ծիլքար-Սպիտակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհները:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Գազել» մակնիշի 2902Լ պ/հ (վարորդ` Կ. Մ.) ավտոմեքենան և 17 ուղևոր:
Երեւան-Գյումրի M1 միջպետական ավտոճանապարհին երթեւեկությունը երեկ կաթվածահար էր եղել: Ձնաբքի պատճառով անանցանելի դարձած մայրուղու ամբողջ երկարությամբ մեքենաների կուտակումներ են առաջացել Գյումրի-Թալին հատվածում:
«Փաստ» թերթի տվյալներով` վերջին ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ տարբեր հանդիպումների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժգոհել է բենզինի շուկայում տիրող իրավիճակից:
Ալավերդի քաղաքում կատարված սպանության մանրամասները:
Մայրաքաղաքում, չդադարող ձյան տեղումներին զուգահեռ, շարունակվում են ձնամաքրման աշխատանքները:
Զոհվեց՝ զինված խմբին վնասազերծելիս:
INTOSAI-ի 22-րդ համագումարի հետո, դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ կառույցների հանդիպումը:
Մարիխուանան դատապարտյալին չհասավ:
Հայաստանում հաջորդ տարվա հունվարի 1-ից քաղաքացիները կարող են սոցիալական ծառայությանը դիմում ներկայացնել ըստ բնակության վայրի: Այս մասին այսօրվա ասուլիսում նշեց ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վաղարշապատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրեն Հ.Ավետիսյանին՝ շորթմամբ կաշառք ստանալու համար։
Հորդոր վարորդներին. հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով:
Վերացվել է երեխայի ծննդյան միանվագ, չաշխատող անձի մայրության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համար անձամբ դիմելու օրենսդրական պահանջը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ սա կարևոր ձեռքբերում է:
Քաղաքացի Մ. Տ.-ն հաղորդում է տվել ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում Մ.Տ.-ն բացատրություն է տվել, որ Հանրապետության փողոցում գտնվող «Կովկաս պանդոկ» ռեստորանի մոտից իրեն բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը ոտքով երկու անգամ հարվածել է իր դեմքի շրջանին:
Հայաստանի «Էրեբունի» ռուսական ավիաբազայում Մի-8ՄՏ արդի ռազմափոխադրական եւ Մի-24Պ հարվածային ուղղաթիռների անձնակազմերը թռիչքների են ձեռնամուխ եղել օրվա գիշերային ժամերին: Երկշաբաթյա դասընթացի ընթացքում բանակային օդուժի օդաչուները կկատարելագործեն օդանավավարումը բարձրլեռնային տեղանքի պայմաններում: