
Ահազանգ ԱԻՆ-ում. Երևանում բնակարան է ջրալցվել

Օգոստոսի 13-ին, ժամը 07:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 21 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից (բնակիչները բացակայում են) ջրալցվում է 3-րդ հարկի բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները փակել են շենքի ջրատար խողովակի ընդհանուր փականը:
Պարզվել է, որ վնասվել է Կ. Ս.-ի վարձակալած թիվ 15 բնակարանի խոհանոցում տեղադրված լվացքի մեքենայի խողովակը. բնակիչները մոտեցել են, բացել բնակարանի դուռը և դադարեցրել ջրի հոսքը: