Բաժիններ՝

Ծնունդների թիվը Հայաստանում գերազանցել է մահվան դեպքերի ցուցանիշը

Մարդկանց բնական հավելաճը Հայաստանում 2017թ-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 2460: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ծնվածների թիվը կազմել է 17 169 , իսկ մահերինը՝ 14 709

Ամենաշատ ծնունդները եղել են մայրաքաղաքում՝ 6 807, Կոտայքում՝ 1 519  և Արարատում՝ 1 465, իսկ ամենաքիչ ծնունդները գրանցվել են Վայոց ձորում՝ 275: Ամենաշատ մահերը ևս եղել են Երևանում` 4 633, իսկ ամենաքիչը Վայոց ձորում` 301: Մահացության հիմնական պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները և շնչառական օրգանների հիվանդությունները:

2017-ի առաջին կիսամյակում ամուսնությունների թիվը ևս գերազանցել է ամուսնալուծություններինը:  Գրանցվել է 7 234 ամուսնություն՝ 1949 ամուսնալուծության դիմաց: Ամենաշատ ամուսնություններ գրանցվել են Երևանում, Արմավիրում և Արարատում: Սակայն 2017-ի հունվար-հունիսին գրանցված ամուսնությունները նվազել են 2016-ի  նույն ժամանակահատվածի 7 739 ամուսնության համեմատ, իսկ ամուսնալուծություններն ավելացել՝ 2016-ի 1 753-ի համեմատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս