Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի և երթուղային միկրոավտոբուսի (որում եղել է 20 ուղևոր) բախման հետևանքով տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ:
Շրջանառության է դրվել հաշմանդամի սայլակները հավաստագրերի հիման վրա տրամադրելու նախագիծը, ինչը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ուենցող անձին ձեռք բերել իր կարիքին համարժեք սայլակ:
Հունիսի 19-ին, ժամը 11:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Շերամի փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Հունան Ա.-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է ֆիքսվող շեղբով ծալովի դանակ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 17-ին, ժամը 11-ին, ինքնակամ ՔՀԳՎ է ներկայացել ՌԴ քաղաքացի:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վռամ Գյուլզադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։ Կառավարության կայքում հրապարակվել է վերջինիս կենսագրությունը։
Հունիսի 19-ին, ժամը 07:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի և Խանջյան փողոցները միացնող թունելի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 19-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հունիսի 18-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած տղամարդը հայտնել է, որ 1969 թ. ծնված Հովհաննես Ս.-ն հարձակվել է մոր՝ 1945 թ. ծնված Գրետա Սահակյանի վրա:
Հունիսի 18-ին, ժամը 21:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 11 շենքի հոսանքազրկման պատճառով քաղաքացին արգելափակվել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների համար հատկացված թափուր 3 տեղերը (2-ը գործարար ոլորտի հասարակական կազմակերպություն) համալրելու նպատակով հասարակական կազմակերպությունների հայտերը կարող են ներկայացվել ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ.Սարգսյան 3/8 հասցեով կամ ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 19-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, 2016 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած, ոչ մի երթուղու կանոնավոր շահագործում չի դադարեցվել:
Մկրտության համար նախ պետք որոշել օրը և ժամը, ապա այցելել եկեղեցի նախապես գրանցվելու: Գրանցման համար անհրաժեշտ են մկրտվողի անուն ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հասցեն, հեռախոսը, կնքահոր անուն ազգանունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 18-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մ4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը:
Վախն անորոշություն է: Այն առաջանում է, երբ կա անհասկանալի իրավիճակ, որը մեր կառավարումից դուրս է: Սակայն, համաձայն հոգեբանական մեկնաբանության, յուրաքանչյուր վախի հիմքում ընկած է մահվան վախը:
Զարմանալի և անգնահատելի է մեր հոգևորականների կատարած դերը ոչ միայն հեքիաթի, այլև ազգագրության զարգացման առումով: Առաջինն, իհարկե, պիտի առանձնացնեմ Գարեգին Սրվանձտյանցին, որի «Մանանա» և «Համով-հոտով» ժողովածուներում կան հեքիաթների փոքրիկ բաժիններ:
Հունիսի 18-ին կարճատև աշխատանքային այցելությամբ Կատարի մայրաքաղաք Դոհա ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 18-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և միկրոավտոբուսը:
Հունիսի 19-23-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:
«Սոցիալական աշխատողը համակողմանի գնահատում է ողջ ընտանիքի կարիքը՝ օգնելով քաղաքացուն իրացնել իր սոցիալական իրավունքը, որպեսզի ընտանիքը դուրս գա կյանքի դժվարին իրավիճակից»,- նշում է Սաիյանը։
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Շուլի Հակոբյանը հունիսի 18-ին դարձել է 21 տարեկան:
Երևան է ժամանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Գիա Կանչելին։
Հայաստանի Հանրապետության օրհներգի շուրջ ծավալված վերջին օրերի խոսակցությունները շարունակում են թեժանալ:
Վերջին երկու օրերին հանրապետության տարածքում ցուրտ ճակատի ներխուժման հետ պայմանավորված դիտվեց օդի ջերմաստիճանի զգալի նվազում:
Ադրբեջանական և թուրքական զինված ուժերի մասնակցությամբ մարտավարական զորավարժություններն իրականացվում են միջազգային նորմերի խախտմամբ:
Երևան քաղաքի Իսակովի պողոտա- Ա. Բաբաջանյան փողոց -Գետափնյա փողոց (Արգավանդի խաչմերուկ) խաչմերուկին հարակից ճանապարհահատվածում 2017 թվականի հունիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվում հինգշաբթի օրը դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի սակավամարդ ակցիային, որի մասնակիցները իրենց բողոքն էին հայտնում ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորվող գործող բիոլոգիական լաբորատորիաների դեմ։
Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը: