Հրանուշ Հակոբյանն այցելեց զորամաս
Դեկտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Քանաքեռի ՀՀ ԶՈՒ թիվ N զորամաս:
Ողջունելով զորամասի հրամանատարական կազմին ու զինվորներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորեց գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց խաղաղություն, սեր եւ համերաշխություն, ուժ ու կորով: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, ամեն ժամ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մտածում է ձեր մասին, գիտի,որ ունենք հաղթական բանակ, հերոս բանակ, խիզախ զինվորներ, սպասում է բարի լուրերի ձեր ծառայության ու խիզախության մասին: Մենք հպարտանում ենք ձեր քաջությամբ, հակառակորդին համարժեք պատասխան տալու ձեր վճռականությամբ, Հայաստանի սահմանների ամբողջականությունը պաշտպանելու պատրաստակամությամբ ու խիզախ կեցվածքով: Թող 2017 թվականը բոլորիս ցանկությունների, երազանքների կատարման տարի լինի, խաղաղության տարի»:
Նախարար Հրանուշ Հակոբյանը զրուցեց զինվորների հետ, հետաքրքրվեց նրանց առօրյայով, հորդորեց շատ կարդալ, աչալուրջ և զգոն լինել: Այնուհետև նախարարն այցելեց զորանոց, ծանոթացավ զինվորների կենցաղային պայմաններին:
Հրաժեշտին սփյուռքի նախարարը զինվորներին և հրամանատարական կազմին մաղթեց բարի ծառայություն և խաղաղ երկինք: