![](/banners/BeFunky-design.jpg)
Խոշոր հրդեհ Արգավանդի «Փարիզյան» խաղատան մոտ
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/hrdeh2.jpg)
Դեկտեմբերի 30-ին, ժամը 03.12-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում՝ «Փարիզյան» խաղատան մոտ այրվում է վագոն-տնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ և երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.54-ին, մարվել՝ 04.51-ին:
Ամբողջությամբ այրվել են Զ. Օ.-ին պատկանող վագոն-տնակը՝ գույքով (մոտ 27 քմ), մոտակայքում կուտակված ստվարաթուղթ (մոտ 6 խմ) և վագոն տնակին կից օժանդակ շինությունում՝ կենցաղային իրեր (մոտ 5 խմ):