Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 3-4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հունվարի1-2-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 31-2-ին էապես չի փոխվի, 3-4-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում`
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 1-2-ին հնարավոր է թույլ ձյուն:
Երևան քաղաքի դեկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 13.40C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -19.30C (2006 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -2.20C