Հատկանշական է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի և Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների, որպիսի պայմաններում իրական են եղել թե նոր իրավախախտումների կատարման, և թե այլ անբարենպաստ հետևանքների առաջացման ռիսկերը:
Եթե ամսվա 13-րդ օրը ուրբաթ է, տարածված արևմտյան սնահավատության համաձայն՝ այդ օրը պետք է պատրաստ լինել և զգուշանալ անհաջողություններից: 2017թ. երկու «ուրբաթ, 13» ունի` հունվարի 13-ը և հոկտեմբերի 13-ը:
Տեխզննությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված գործընթաց է, որը կազմակերպվում է պետական կառավարման տարբեր մարմիններին վերապահված իրավասությունների շրջանակում կատարված գործողությունների արդյունքում:
Հունվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
Հայկական «GG» ընկերությունը ներկայացրել է նոր պրոդուկտ: ggtaxi-ի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը տեղեկացնում է, որ այսուհետ gg-ի միջոցով հնարավոր է պատվիրել նաև բեռնատար մեքենաներ:
1982թ. արտադրության Mercedes-Benz 500 SEL մակնիշի տրանսպորտային միջոցը առայժմ չի գնահատվել, քանի որ Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ (զրահապատ) մեքենաների երկրորդային շուկա գոյություն չունի, որտեղից էլ հնարավոր լինի ձեռք բերել բավարար և հավաստի համեմատական տվյալներ: Ներկա պահին ուսումնասիրվում է ԱՊՀ երկրների նմանատիպ մեքենաների երկրորդային շուկան՝ անհրաժեշտ տեղեկությունները ձեռք բերելու նպատակով:
Հունվարի 12-ին, ժամը 18.19-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հունվարի 12-ին, ժամը 17.50-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արտուշ Մ.-ին:
Հունվարի 12-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1981 թ. ծնված Վրեժ Հ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1969 թ. ծնված Անահիտ Բ.-ին:
Հունվարի 13-ին, ժամը 01.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճի Կորեայի ձոր կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ղուկաս ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Հիսուս նշանակում է Փրկիչ:
Հունվարի 12-ին, ժամը 18.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Միսս Ռոմանիա-2007» իտալական մրցույթի հաղթող Ջեսիկա Նոտարոյի վրա նրա նախկին սիրեցյալը ծծմբաթթու է լցրել: Այս մասին գրում է Corriere della Sera թերթը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 12-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող դիտահորը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ջունգլիի»՝ Գևորգ Սարգսյանի կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Քրեական գործը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փողոցում կնոջը կողոպտելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Շուրջ 6 հազար բնակիչ ունեցող Փոլսբորոյի քաղաքապետ Հերի Սթիվենսոնը ոտքով տուն էր վերադառնում հուղարկավորման արարողությունից, երբ նկատել է ծխապատ բնակելի տունը: Չսպասելով փրկարարների ժամանելուն՝ Սթիվենսոնը, որն անցյալում որպես հրշեջ է աշխատել, մտել է այրվող շենք: Այնտեղ հայտնաբերելով քնած աղջկան, նա նրան արթնացրել Է եւ օգնել դուրս պրծնել:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները 2016 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ, ի թիվս այլ խցերի, ուսումնասիրել են ՔԿՀ-ի ստորին հարկում գտնվող խցերից մեկի պայմանները։
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում վարորդներին իրազեկել է, որ նշված հատվածում հունվարի 11-ից, ժամը 08:00-10:00-ն պարբերաբար փորձնական կարգով աշխատանքներ են իրականացվում` երթևեկության սխեմայի փոփոխության համար:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում նոր մանրամասներ են պարզվել, ինչպես նաև հայտնի է որոշ անձանց ինքնությունը, ովքեր եղել են Վարդանանց 28 շենքի բակում տեղադրված զրուցարանում։
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Հովհաննիսյանը:
Facebook-ում արագորեն տարածվում է անօդաչու սարքից նկարահանված այն տեսանյութը, որտեղ պատկերված է, թե ինչպես են արագորեն ասֆալտ գցում Արեւմտյան Ավստրալիայի Մուր քաղաքում: Երկու շաբաթվա ընթացքում այն հավաքել է ավելի քան 14 մլն դիտում: Հոլովակի վերաբերյալ մեկնաբանություններում օգտատերերը նշում են, որ ասֆալտապատողների արագությունն ու վարպետությունը հիացմունք են պատճառում: Հոլովակը հրապարակած ընկերակցությունում նխել են, որ հինգ կիլոմետր […]
Կիրակոսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվեց չորս տարով: Նա կշարունակի նախարարության աշխատակազմը ղեկավարել մինչև 2021 թվականի հունվարի 24-ը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ սոցիալապես անապահով ընտանիքներին արտոնյալ գին սահմանելու վերաբերյալ քննարկումների ժամանակ նախարարության ներկայացրած ցուցակում եղել են սոցիալապես անապահով որոշ ընտանիքներ, որոնք միջինից ավելի շատ գազ են սպառում: «Կարծում եմ՝ հայտանիշերը մեզ լրացուցիչ հնարավորություններ կտան ցուցակում ընդգրկել ճիշտ համապատասխան շերտը»,- նշել է գործադիրի ղեկավարը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: