Հունվարի 16-ին, ժամը 09.49-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան–Երևան հատվածի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Գյուղացուն հարցրեք, թե իր վրա մեկ լիտր գինու ինքնարժեքն ինչքան է նստում, կասեն, որ 100 դրամից չի անցնի, չնայած՝ հումքն էլ իրենն է, ուրեմն՝ 50 դրամից չի անցնի: Մեր հաշվարկներով՝ շշալցումից հետո գինու արժեքը չի կարող 1 դոլարից ավելի լինել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ ՆորքՄարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ 1-ին կուրսի ուսանողին` նույն համալսարանի այլ ֆակուլտետի ուսանող Վ.Մուրադյանի սպանության, վերջինիս համակուրսեցի Ռ.Մարտիրոսյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:
Փրկարարներն ավտեմեքենայից դուրս են բերել վարորդ Ս. Գ.-ին և տեղափոխել Արարատի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուճօգնություն՝ դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 16-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Հարգելի հայրենակիցներ, ադրբեջանական հաքերները արդեն մի քանի օր հարձակվում են հայկական ֆեյսբուքյան հաշիվների վրա, կոտրում դրանք եւ տեղադրում իրանց մեռելի նկարը։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տիկնոջ՝ Նատալյա Ալթունյանի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա վաղը՝ հունվարի 16-ին, ժամը 18-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 17-ին, ժամը 13-ին նույն տեղից։
Հունվարի 16-20-ին սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:
«Նպատակը նախևառաջ երեխաներին գաջեթներից կտրել և վերադարձնել նրանց կենդանի շփման ուրախությունը: Երկրորդ գլխավոր նպատակը՝ սովորեցնել երեխաներին լինել քաղաքակիրթ, ինքնուրույն որոշումներ կայացնել, սիրել իրենց քաղաքը և երկիրը, հոգատար լինել քաղաքի և երկրի նկատմամբ, հարգել մեծերին, փոքրերին և միմյանց»։
Երևանում այսօր` հունվարի 15-ին, ավտոտնակում մահացած հայտնաբերված երիտասարդներից երկուսը եղբայրներ են: Նրանք Աշտարակ քաղաքի բնակիչներ Արտյոմ և Արթուր Սարկիսովներն են:
Անցած տարի, 2015 թվականի համեմատ, Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքի 10.4 % աճ է եղել: Ըստ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների` ուղևորահոսքի տարբերությունը կազմել է շուրջ 200 հազար մարդ:
Հունվարի 14-ին, ժամը 23.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մոսկվայի օդանավակայանները ձյան տեղումների պատճառով 35 չվերթ են չեղարկել ՌԴ մայրաքաղաքում ձյան պատճառով։
Հունվարի 15-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակում՝ Անկախության փողոցի թիվ 36 հասցեում այրվում է բանջարեղենի կրպակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան 22 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում 3 երիտասարդի դի կա:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ:
Հունվարի 15-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի գերեզմանատան տակայքում՝ փոսում, «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենա է շրջված, անհրաժեշտ է օգնություն:
Հունվարի 14-ին` ժամը 00.05-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի Հ.Մ-ն, որը հայտնել է, որ ծեծի է ենթարկվել:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակից Վիոլետ Գրիգորյանը, ցավ հայտնելով օրերս Վարդանանց 28 շենքի բակում դանակահարության արդյունքում սպանված ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Վահե Մուրադյանի մահվան առթիվ, նշում է, որ նա «Թումո» կենտրոնի լավագույն աշակերտներից էր, «Թումոյի» գանձերից մեկը»:
Պոռնկագրական նյութեր տարածելու մեղադրանքով տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին։
Այսօր 48 տարեկանում մահացել է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը՝ Նատալյա Ալթունյանը։
Ստեփանակերտի մաքուր և կոկիկ կենտրոնն իր լայն պողոտաներով ու մայթուղիներով հիշեցնում է եվրոպական մի քաղաք, սակայն ի տարբերություն եվրոպական քաղաքների՝ Ստեփանակերտի փողոցներով քայլում են երիտասարդ զինվորներ:
National Geographic ամսագիրը ներկայացրել է աշխարհի վեց անսպասելի քաղաքները, որտեղ կարելի է համեղ սնվել։ Ասիական երկրներից այդ ցանկում հայտնվել է Երևանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
«Մեր հիմնական մտահոգությունն է, որպեսզի գյուղացու հոգսը լինի միայն որակով գյուղմթերք արտադրելը, և նա վստահ լինի, որ մթերքի իրացման խնդիր չի ունենալու, հակառակ պարագայում կվտանգենք գյուղատնտեսության զարգացումը՝ հետընթաց արձանագրելով»,- նշել է նախարար Առաքելյանը:
Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին և հիմնադրամի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանին։
15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: