
«Ֆեյսբուքում» կնոջ նկարը հավանելու կապակցությամբ վիճաբանության վերաբերյալ նրա հետ խոսելու պատրվակով հանդիպել է կնոջը…

«Ջունգլիի»՝ Գևորգ Սարգսյանի կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ հետ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում վերջինիս լուսանկարներն ինչ-որ անձի կողմից հավանություն տալու կապակցությամբ, նրանց միջև ծագած վիճաբանության վերաբերյալ նրա հետ խոսելու պատրվակով, 2016թ. նոյեմբերի 26-ին, Երևան քաղաքի Տերյան փողոցում հանդիպել է նրան, առաջարկել անցնել փողոցն ու խոսել, և երբ կինը չի համաձայնել, նրա ձեռքից բռնած քաշելով անցկացրել է փողոցը, վերջինիս նկատմամբ ուժ գործադրելով ցանկացել է նստեցնել իր ընկերոջը պատկանող ավտոմեքենան, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին, կծել է նրա ձախ թևը` վերջինիս պատճառելով առողջության թեթև մարմնական վնասվածքներ:
Քրեական գործը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին։