
Facebook-ում անօդաչու սարքից նկարահանված այս տեսանյութը բուռն քննարկման թեմա է դարձել

Facebook-ում արագորեն տարածվում է անօդաչու սարքից նկարահանված այն տեսանյութը, որտեղ պատկերված է, թե ինչպես են արագորեն ասֆալտ գցում Արեւմտյան Ավստրալիայի Մուր քաղաքում: Երկու շաբաթվա ընթացքում այն հավաքել է ավելի քան 14 մլն դիտում:
Հոլովակի վերաբերյալ մեկնաբանություններում օգտատերերը նշում են, որ ասֆալտապատողների արագությունն ու վարպետությունը հիացմունք են պատճառում:
Հոլովակը հրապարակած ընկերակցությունում նխել են, որ հինգ կիլոմետր երկարությամբ ասֆալտ գցելու համար պահանջվել է ընդամենը երկու օր, իսկ նախագծի ծախսերը կազմել են 443 հազար դոլար: Ինչպես հայտնել է ավստրալական WAtoday ռեսուրսը, ճանապարհի վերանորոգման պատասխանատուները չէին սպասում, որ տեսանյութն այդպիսի ժողովրդականություն ձեռք կբերի: