Բաժիններ՝

«Միսս Ռոմանիա-2007» մրցույթի հաղթողի վրա նախկին սիրեցյալը ծծմբաթթու է լցրել

«Միսս Ռոմանիա-2007» իտալական մրցույթի հաղթող Ջեսիկա Նոտարոյի վրա նրա նախկին սիրեցյալը ծծմբաթթու է լցրել: Այս մասին գրում է Corriere della Sera թերթը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ գրոհի հետեւանքով խիստ վնասվել են 28-ամյա աղջկա աչքերը, այրվել են ազդրը եւ ոտքը: Հարձակումը կատարվել է առողջարանային Ռիմինի քաղաքում աղջկա տան մոտ. նա ծանր վիճակում տեղափոխվել է հարեւան Չեզենե քաղաքի հիվանդանոց: Բժիշկները հուսով են, որ իրենց կհաջողվի պահպանել Նոտարոյի տեսողությունը:

Հարձակվողը՝ 29-ամյա Էդսոն Տավարեսը, կալանքի տակ է առնվել: Ինչպես գրում է La Repubblica-ն, երիտասարդները որոշ ժամանակ ապրում Էին միասին, սակայն մեկ տարի առաջ

Նոտարոն որոշել է դադարեցնել հարաբերությունները: Ընդ որում, ինչպես նշվում է, 2016 թվականի օգոստոսին նա արդեն ոստիկանությանը հայտնել էր իր նախկին ընկերոջ կողմից դաժան վերաբերմունքի դեպքերի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս