Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետության բարձրացման վերաբերյալ՝ նպատակ ունենալով վարձակալությունից պետական բյուջեի մուտքերի էական ավելացումը և ծառայությունների մատուցման որակի բարելավումը:
Տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին վարչապետը հանձնարարեց համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հունվարի 11-ին, ժամը 10.15-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1942 թ. ծնված Անիկ Ավետիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ հունվարի 11-ին, ժամը 15.30-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Երևանի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակ, որտեղ արյունահոսող մի երիտասարդ մահացել է, իսկ մյուսին տեղափոխում են հիվանդանոց:
Հունվարի 12-ին, ժամը 07.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում շտապօգնության մեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը:
Հրշեջ-փրկարարները «Vaz 2121» ավտոմեքենայի վարորդ Գ. Ա.-ին դուրս են բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.22-ին, մարվել՝ 06.10-ին: Այրվել է Մ. Վ.-ին պատկանող տան տանիքը (մոտ 190 քմ) և տանիքում կուտակված անասնակեր (մոտ 300 հակ):
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Այցելությունների թվով president.am-ը զիջում է թե՛ Կառավարության կայքին, թե՛ Ազգային ժողովի
Ֆրանսիայի ոստիկանությունը հունվարի 10-ի երեկոյան ազատ է արձակել չորս կասկածյալների, որոնք ձերբակալվել էին Փարիզում ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կողոպտման հետաքննության շրջանակներում: Այս մասի հայտնել է Europe 1 ռադիոկայանը:
Կառավարությունը շարունակում է անարդյունավետ ընկերությունների լուծարումը։ Վաղվա նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կներկայացնի նախագիծ՝ «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲ ընկերությունը լուծարելու մասին։ Այդ նպատակով 15-օրյա ժամկետում կստեղծվի լուծարման հանձնաժողով։
ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է այսօր Երեւանում տեղի ունեցած սպանությունը, կասկածյալը՝ ձերբակալվել։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում այսօր տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին հղած նամակով ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախկին նախագահ Ալի Աքպար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան տխուր առիթով:
ՀՀ կառավարությունը վաղվա նիստում նախատեսում է հավանություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին: Համաձայն 2010 թ. գլոբալ մարդահամարի տվյալների` աշխարհի բնակչության շուրջ 15 տոկոսը կամ մոտ 1 մլրդ մարդ ունի հաշմանդամության որևէ տեսակ:
Նշվում է, որ ծխախոտի գործածության հետեւանքով ամեն տարի մահանում է վեց միլիոն մարդ: Նրանք հիմնականում զարգացող երկրների բնակիչներ են:
«Հունվարի 11-ին 13:30-ի սահմաններում Երևանի Վարդանանց 28 շենքի բակում հայտնաբերվել է 1998թ-ին ծնված Վահե Մուրադյանի դին: Ըստ դատաբժշկի եզրակացության` երիտասարդը մահացել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածից: Եվս մեկ երիտասարդ էլ մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մանրամասները պարզելու և հանցագործությունը պարզելու ուղղությամբ»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Մեծ Հայկ» տուրիստական ընկերությունը նրանցից մոտ 3000 դոլար է վերցրել՝ տոնական հանգիստը հարևան երկրի բարձրակարգ «Գոլդեն Փելես» հյուրանոցում կազմակերպելու համար, սակայն, գումարը ստանալուց հետո ընկերության տնօրենն անհետացել է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հրամանով Էդուարդ Պետրոսյանը նշանակվել է «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև ՀՀ կառավարության որոշման համապատասխան «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի թա փուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում ծխախոտի տուփերի վրա սարսափեցնող նկարներով և ծխելու վտանգի մասին նախազգուշացնող նկարներ ու գրառումներ զետեղելու որոշման վերաբերյալ:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի կողմից նվիրաբերված 65 հազար դոլարը կծառայի Լոռու մարզում նոր եւ աշխարհում եզակի Սմարթ կենտրոնի ստեղծմանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 11-ին Երևան քաղաքի երկու բնակչի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Գավառում 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ.Հարությունյանին:
Վարչապետի խոսնակ Շուշան Սարդարյանն այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարներ է հրապարակել` նշելով` տեր եւ տիկին Կարապետյանները Մայր աթոռ սուրբ Էջմիածնում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելու գործընթացով պայմանավորված փոփոխվել է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների աշխատանքային ծրագրերի և փորձաքննություն անցկացնելու ժամանակացույցը:
Երեւանի Վարդանանց փողոցում քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել։