Վթար Զոդի կամրջի մոտակայքում. կա տուժած

Հունվարի 16-ին, ժամը 01.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Զոդի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 30 OL 509 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ս. Գ., 1982 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել դեպի մոտակա դաշտը:

Փրկարարներն ավտեմեքենայից դուրս են բերել վարորդ Ս. Գ.-ին և տեղափոխել Արարատի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուճօգնություն՝ դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031