
Տղամարդը լուսանկարել է սեռական օրգանը, տեղադրել «Odnoklassniki»-ում ու հայտնվել ամբաստանյալի աթոռին

Պոռնկագրական նյութեր տարածելու մեղադրանքով տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին։
Քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պոռնկագրական պատկերներ տարածելու ուղղակի դիտավորությամբ, իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսի լուսանկարահանման սարքով պատկերել է իր սեռական օրգանը պատկերող լուսանկարներ և նույն հեռախոսի միջոցով տեղադրել է «ok.ru» սոցիալական ցանցի՝ իր կողմից նախապես ստեղծված անհատական էջում, և ծանոթանալու, իսկ հետո սեռական հարաբերություններ ունենալու համար, այդ անհատական էջի միջոցով կապ հաստատելով, դրանք տարածել է մի շարք քաղաքացիների:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։