Փետրվարի 14–ին Ազգային ժողովի նախագահի խորհրդական նշանակված Արթուր Թովմասյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Դատարան է ուղարկվել պոռնկագրական նյութեր տարածելու վերաբերյալ քրեական գործը։
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Սասունի հայերու միութեան» անդամ Եփրեմ Պաղը ոսկերիչ է, «Bag» ոսկերչական ընկերութեան նախագահն է: Ան ծնած է Սասունի Նիճ գիւղը 1957 թուականին: 15 տարի Սասունի մէջ ապրելէ ետք, տեղափոխուած է Պոլիս: ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Հայերն Այսօր» կայքէջը ստորեւ ներկայացուած հարցազրոյցը կատարած է Եփրեմ Պաղի հետ։
Արդեն տեղեկացրել ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի փոխանցմամբ հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության արդյունքում, մարտի 1‐ին՝ ժամը 16:50‐ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980 թվականին ծնված Նվեր Յուրիկի Բաբաջանյանը:
Անվտանգության փորձագետները պարզել են, որ խելացի արջուկներ արտադրող CloudPets-ը ձայնագրությունները պահել է միակ սերվերում՝ առանց նշանաբառի: Դրա հետեւանքով շուրջ երկու միլիոն աուդիոհաղորդումներ մատչելի են դարձել չարագործներին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Նոր Կյուրին համայնքի 1, 2, 3 փողոցների, Մարմարաշեն, Այնթապ, Ջրահովիտ, Արևաբույր համայնքների ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 24-ամյա բնակչին՝ Թլիկ գյուղի մոտ 1997 թ. ծնված, Երևանի բնակիչ Կառլեն Գրիգորյանի սպանության համար։
Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում, որտեղ Հայաստանի դեսպանի նստավայրը համատեղության կարգով Բուենոս Այրեսն է (Արգենտինա) ղարաբաղյան հարցը բավական լայն է ներկայացված:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն 2017 թվականի մարտի 1ին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 2017 թվականի փետրվարի 14-ին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում 2 անձի մահվան պատճառ հանդիսացած խանութի փլուզման պատճառները։
Ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորումն ստացել էր հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս, և անմիջապես տեղափոխվել զինհոսպիտալ:
2016թ. չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,690,761 բջջային կապի բաժանորդ (ներառյալ/ոչ հեռախոսով/լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների քանակը նվազել է 1.15%-ով կամ 42,859-ով, իսկ 2015թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 0.49% կամ 18,173 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանո րդների թիվը 3,434,775 է: 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 1.48%-ով կամ 51,705-ով, իսկ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 0.86%-ով կամ 29,716 բաժանորդով։
ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալին և պարենային ծառայության պետին՝ շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու համար։
Նախնական տեղեկություններով, այդ միջադեպը դարձյալ տեղի է ունեցել նախընտրական բախումների արդյունքում:
Մարտի 1-ին, ժամը 13:04-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի մոտակայքում գնացքը մխրճվել է ոչխարի հոտի մեջ:
«Արթուրը մարդու այն տեսակն է, որ խիզախության բարձրագույն դրսևորում ցույց տվեց և դեռ ցույց կտա։ Այնպես որ, իր հացադուլը զուտ ուշադրություն գրավելու հարց չի։ Ես շատ անհանգիստ եմ Արթուրի համար, որովհետև նա մինչև վերջ գնացող տղա է, ու Աստված չանի՝ իրեն մի բան պատահի։ Չեմ կարծում, որ Արթուրն այն ֆիգուրն է, որ կարող է կործանել այս իշխանությունը»,- ասաց Եղիշե Պետրոսյանը։
Մարտի 2-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ կենսաթոշակառուի, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում պետությունը վճարում է նպաստ հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար։
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 10 օրում դիտվել է սուր շնչառական վարակների աշխուժացում՝ պայմանավորված գրիպի Ա և Բ տեսակներով և շնչառական վարակների այլ հարուցիչներով:
Պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորվել են ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը և պարենային ծառայության պետը:
Այսօր՝ մարտի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատավորների նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։
«Ողբերգության կրկնության բացառումը հնարավոր է միայն մրցակցային և ազատ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև ընտրական ինստիտուտի ժողովրդավարացման դեպքում»։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 28-ին, ժամը 15.30-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցի 4 շենքից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Կարեն Ս.:
Արդեն 10 օրից ավելի է արտակարգ իրավիճակ է տիրում Երևան քաղաքում: Տիգրան Մեծ պողոտա 3-րդ շենքի բնակիչները ամեն օր աղոթում են, որ առանց այն էլ խալխլված շենքը պարսիկների օյինբազությունների հետևանքով չփլվի:
«Զանգել էի ես ոստիկաններից մեկին՝ աղջիկ էր, ու պատրվակը դա էր, ինքը կանչեց ու ասեց, թե խի՞ եմ ես զանգահարել։ Էդ աղջկան հավանել էի, զանգել էի։ Ես էդ աղջկան ոչ վատ բան եմ ասել․․․ իմ գրածն էլ էդ աղջիկն ունի, թե ես ինչ եմ իրեն գրել, ես սկի չեմ զանգել»։
Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Միքայել Հ.-ն: