«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խոսրովի անտառում օգոստոսի 12-ին բռնկված եւ մեկ շաբաթ անց մարված հրդեհի իրական պատճառը դեռ հայտնի չէ: ՀՀ քննչական կոմիտեում ստեղծված քննչական խումբը դեռ նախաքննություն է իրականացնում: Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, կա մեկ մեղադրյալ, որը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակից է:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Նոր կյանքի նախկին գյուղապետ, այժմ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայիս Աբրահամյանը եւ Նոր կյանքի մանկապարտեզի նախկին տնօրեն Քնարիկ Ամիրյանը հայտնվել են դատարանում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Ծաղկաձոր քաղաքի՝ Չարենցի փողոցի ջրամատակարարումը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծ: Հայաստանում հիմա գործում է «Հանրաքվեի մասին» օրենք, որն ընդունվել է 2001թ., սակայն նոր ներկայացված նախագիծը էականորեն տարբերվում է գործողից, այն իսկապես նոր օրենք է, որովհետև, ըստ էության, հետապնդում է բոլորովին նոր և խիստ վտանգավոր նպատակներ:
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 4ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզը հոկտեմբերի 31-ի՝ պատանդառության միջադեպից միայն յոթ օր անց է սկսել գործել: Բայց պատանդ վերցված 3-ամյա Հմայակ Համազասպյանն այլեւս այդ մանկապարտեզը չի հաճախում:
«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փոխել ամերիկյան «Գրին քարտի» խաղարկության քաղաքականությունը: Դեռ ամիսներ առաջ նա հայտարարել էր, որ մշտական բնակության, աշխատանքի իրավունքի անկանոն այդ խաղարկության համակարգը հնացել է եւ մոտ ապագայում պետք է վերանա»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կապան քաղաքի ջրամատակարարումը:
Ոստիկանները բացահայտեցին սպանությունը: Մայրաքաղաքի «Թուֆենկյան» կենտրոնի մոտ տեղի ունեցած միջադեպը՝ զարգացումներով։
Նոյեմբերի 6-ին, ժամը 20:20-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի անցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 152 տրանսպորտային միջոց:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի՝ Ս․ Գրիգորյան 10ա, Գարեգին Ա 6, 8, 10, 12, 12բ, 53, Ախուրյանի խճ․ 2ա համարների, Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերի, Երկաթ Գծի ավանի, Նորավան թաղամասի, ֆիննական տների, նորվեգական քոթեջների ջրամատակարարումը:
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2.154.092 մարդ, որը 22.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շրջանակներում առողջապահական ծառայությունների տրամադրման համար արդեն կնքել է պայմանագրերը Հայաստանի տարածքում գործող և առողջության ապահովագրություն իրականացնող բոլոր 6 ապահովագրական ընկերությունների հետ։
168.am-ն անդրադարձել էր Գյումրիում վառելափայտի խնդրին: Նշել էինք, որ Գյումրի վագոններով ածուխ է բերվելու, սակայն այն նախատեսված է 102-րդ ռուսական ռազմաբազայի համար: Մեր հրապարակումից որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ բնակչության համար Գյումրի 5 վագոն ածուխ է բերվելու:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ:
ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Հանրապետության տարբեր անտառտնտեսություններում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սխեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքեր:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր պահաբաժիններում ապօրինի ծառահատումների նպատակով հանցավոր խումբ ստեղծելու և հազարավոր ծառեր հատելու համար։
«2018 թվականի պետական բյուջեն լինելու է զարգացման և ներդրումների շարունակականությունն ապահովող բյուջե»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Ռուս տիեզերագնաց-օդաչու, ՌԴ հերոս Սերգեյ Ռյազանսկին սոցցանցի իր էջում հրապարակել է Միջազգային տիեզերակայանից արված լուսանկարներ, որոնց շարքում է նաեւ Երեւանը:
«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով հետախուզվող երկու անձանց ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություններ են ուղարկվել Վրաստանի Դատախազություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նոյեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 47 էլեկտրասյան մոտ բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«Մենք սկզբունքային խնդիր ունենք՝ մեր երկիրը մարտահրավերի ներքո է, և ապրիլը կարող է միշտ կրկնվել: Մեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի կատարելու իր պարտքը հայրենիքի հանդեպ»:
Նոյեմբերի 5-ին ժամը 16:45-ի սահմաններում Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի բնակիչ 1989թ. ծնված Ա.Ա-ն, վարելով իրեն պատկանող «ՈՒԱԶ» ավտոմեքենան, Քարին տակ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու գլորվել ձորը։
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Մալիշկա գյուղի բնակիչ Վազգեն Սարգսյանի մահվան իրական հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել հարևանին:
«Կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերջնական տարբերակն առաջիկայում կդրվի հանրային քննարկման: Ինչպես այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, դրանով 2 կարևոր սկզբունք է լուծվում` բուհերի խորհուրդները ստանում են շատ ավելի լայն լիազորություններ և դրանք ապաքաղաքական են լինելու:
Հաջորդ տարի առողջապահական ոլորտի թոշակառու աշխատակիցները կհեռացվեն համակարգից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Զուտ զգացումներով ես կարող եմ ասել, որ այսօր Հայաստանում ստվերը շատ ավելի քիչ է, քան կարելի էր ենթադրել՝ խոսակցությունները լսելով և գնահատելով: Ես ասում եմ զգայական մակարդակի վրա, վաղը շատ պայմանականորեն մենք կարող ենք չափել դա հասարակական հարցումներ անելով: Դրա համար նախարարությունում ստեղծվում է մի գործիք` զանգերի կենտրոն, որն աշխատելու է 24 ժամ և աշատելու է նաև արտաքին զանգեր անելու նպատակով` հասարակական կարծիքն ուսումնասիրելու նպատակով»:
Նոյեմբերի 7-ին, նոյեմբերի 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, նոյեմբերի 8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բաց նամակ՝ ուղղված Պաշտպանության նախարարին: