Թիվ 31/45 տեղամասը 1938 ընտրող ունի: Տեղամասում տեղադրված է տեսախցիկ, տրամադրվել է գրանցման էլեկտրոնային 3 սարք:
Այսօր ժամը 10.18-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի 28/3 ընտրատեղամասում գրանցվել է 1961 թ. ծնված, Նոր Հաճնի բնակիչ Է. Ս.-ի կողմից ԱԺ ընտրությունների մասնակցության կրկնակի գրանցման փորձ:
Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում այս պահի դրությամբ քվեարկել են 1638 ընտրողներից շուրջ 260-ը:
22/19 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) քաղաքացին դուրս է եկել քվեախցիկից և ցույց տվել քվեարկած թերթիկը հանձնաժողովի անդամին։ Կազմվել է արձանագրություն՝ առանց քաղաքացու անուն ազգանունը նշելու։
Հոլիվուդյան աստղ Սիլվեստեր Ստալոնեն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի առնչությամբ: Ֆեյսբուքյան իր էջում դերասանը նշել է, որ ֆիլմն ունի «Օսկարի» բոլոր որակները:
Բաց քվեարկություն և ծեծկռտուք՝ 13/18 ընտրատեղամասում:
Այսօր համացանցում տեղադրված տեսանյութերից մեկի համաձայն՝ 13/18 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել, որի առնչությամբ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վստահված անձանցից մեկը վիճաբանել է քաղաքացու հետ:
Երևանի Խուլ ու համրերի կենտրոնում տեղակայված 9/47 ընտրատեղամասում առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ քվեարկել է 80 քաղաքացի:
ՀՀ ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների քվեարկության օրը` ապրիլի 2ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»:
Մահվան ելքով վրաերթ, 2 զոհ, փախուստ, հայտնաբերում:
Հերոսները վերածնվեցին: Շատ ընտանիքներում փոքրիկներ ծնվեցին, ովքեր կնքվեցին հերոսների անուններով: Նահատակված քաջորդիների միակ սփոփանքը դարձել են նորածինները, ովքեր դառնալու են արժանի զավակներու ու շարունակելու են իրենց անվանակիցների կիսատ թողած գործերը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի, Մեղրու, Կապանի և Մարտունու ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի ողջ տարածքում թվով 2009 տեղամասային կենտրոններում մեկնարկել են ՀՀ խորհրդարանական ընտրությունները, սակայն 2 տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ավելացնելով, որ ընտրական տեղամասային հանձնաժողովներում ներգրավված են 15976 քաղաքացիներ:
25.05.2016թ. ընդունված ընտրական օրենսգրքով առավել բարդացվել են բողոքարկման ընթացակարգերը, սահմանվել են դիմումներին առաջադրվող մի շարք ձևական պահանջներ, ինչպես նաև դրանց չպահպանման անհամաչափ իրավական հետևանքներ, որոնք մի շարք դեպքերում, մեր գնահատմամբ, հանգեցնում են ՀՀ Սահմանադրության պահանջների խախտմանը:
Ապրիլի 1-ին, ժամը 20:58-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կան տուժածներ:
ժամը 8:45-ի դրությամբ «Քաղաքացի Դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումների տեսակները:
Ի հիշատակ նահատակված հերոսների Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպվել է մոմավառություն: Տեղի է ունեցել անվանականչ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Մենք բոլորս ուղևորներն ենք միևնույն նավի, որը սահում է կյանքի ծովի վրայով: Արդյո՞ք նավաբեկության ժամանակ պատրաստ ենք մեր մակույկն ընդունել մարդկանց, ովքեր իրենց սեփական փրկօղակը չունեն: Արդյո՞ք պատրաստ ենք, մակույկի ծանրությունից խորտակման վտանգին ենթարկվելով հանդերձ, դեպի ափ գնալու համար ընկերակիցներ վերցնել հետներս:
Հայտարարություն` ընտրողներին իրենց կամքին հակառակ տեղամասեր «բերման ենթարկելու» դեպքերը կանխելու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Յոթ տարեկանի ճգնաժամը բնութագրվում է որպես անցում՝ մանկության փուլից դեպի նախադպրոցական կամ կրտսեր դպրոցական տարիքային փուլ: Ես-ի ձևավորումից և հաղթահարումից հետո առաջանում է հասարակական նորմերի ընկալման, պահպանման, ընդունված կանոնների և վարքային նորմերի ընդունման փուլի կարգավորումը:
Վարդբաղի բարձրահարկ շենքերը եզակի են Գյումրիում: 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո հանրապետության 2-րդ քաղաքում միայն կառուցվեցին 4-5 հարկանի շենքեր:
«Մենք ունենք շշմելու երիտասարդներ, ովքեր ամեն անգամ ինձ զարմացնում են: Ես հպարտանում եմ, որ մենք նույն քաղաքից ենք: Բնականաբար, շատ բան կա անելու: Ցանկանում եմ այն ամենն, ինչ կատարվում է Երևանում, հատկապես մշակութային առումով, արվի նաև Գյումրիում»,-նշեց դերասանը:
«Չեք պատկերացնի՝ մեր տանն ինչ վիշտ էր, ինչ գոռում-գոչյուն հանեց խեղճ կինը, ու անընդհատ ասում էր՝ ամա՜ն, ես գիտեմ, թե Աշոտիս նոր տուն կբերեն, ես մինչև հիմա չէի պատկերացնում, որ որդիս չկա, հիմա Գոռի մահով նոր զգում եմ, թե ինչ եմ կորցրել ու ոնց եմ դիմացել»,- ասաց նա։
Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, ապրիլի 3-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը մարտի 31-ին ներկա է գտնվել Խորենացի փողոցում (Գում-ի հարակից տարածքում) նորովի կառուցված՝ ԱՁ Ազիզ Շաբաբյանին պատկանող մսի վաճառքի տաղավարի բացմանը, որը համապատասխանում է մսի շուկայահանմանը ներկայացվող բոլոր պահանջներին:
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Նարեկ Մալխասյանն ապրիլի 1-ին դարձել է 21 տարեկան: ՀՀ Նախագահի հրամանագրով նա պարգևատրվել էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալով։ Նարեկը Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից է։
«Անցած տարվա չարագուշակ ապրիլից հետո եկել է այսօրվա ապրիլը և շուտով գնում ենք դեպի ապրիլի 24` հիշելու ոչ միայն մեր նահատակներին, այլ նաև մեր զոհված քաջորդիներին»,-ասաց Տ. Մանսուրյանը: