
Ռուս հայտնի տիեզերագնացը հրապարակել է տիեզերքից արված Երևանի լուսանկարները

Ռուս տիեզերագնաց-օդաչու, ՌԴ հերոս Սերգեյ Ռյազանսկին սոցցանցի իր էջում հրապարակել է Միջազգային տիեզերակայանից արված լուսանկարներ, որոնց շարքում է նաեւ Երեւանը:
Տիեզերագնացը, մասնավորապես, գրել է.
«Երևանը նման չէ մյուս մայրաքաղաքներին, մարդիկ այստեղ չեն շտապում, քաղաքն իր չափավոր տեմպով է շարժվում։ Իսկ Երևանի խորհրդանիշերից մեկը՝ Կասկադը, երկրի սահմաններից դուրս էլ լավ հայտնի է»:
Սերգեյ Ռյազանսկին «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության տիեզերագնացներից մեկն է: Նա աշխարհի 535-րդ տիեզերագնացն է, եւ Ռուսաստանի՝ 117-րդը: 2 անգամ կատարել է թռիչք դեպի տիեզերք, տեւողությունը՝ 166 օր 6 ժամ 26 րոպե: Բաց տիեզերք է դուրս եկել 4 անգամ՝ 19 ժամ 48 րոպե ընդհանուր տեւողությամբ: