Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունել է Միջին Արեւելքի քրիստոնեության զորակցության ֆրանսիական կազմակերպությունը ներկայացնող պատվիրակությունը, որում ընդգրկված են Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի գրասենյակների ներկայացուցիչները:
«Իրականությունը շատ է տարբերվում ներկայիս պաշտոնական վարկածից: Եվ շատ նման է PR քայլի», – Aysor.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Հայկ Ալումյանը, ով ներկայացնում է այդ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով անցնող Արթուր Այվազյանի՝ «Մանախ» մականունով, շահերը:
Մարտի 31-ին, ժամը 15.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1987 թ. ծնված Մարինե Պ.-ն, 2011 թ. ծնված Ռազմիկ Գ.-ն և 2015 թ. ծնված Դավիթ Գ.-ն:
Հայ քաղաքական ավանդակ երեք կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներից բաղկացած պատովիրակությունն, այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին եւ նրա հետ քննարկել Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման նախապատրաստական աշխատանքները:
Մենք խաղաղության կողմնակից ենք, հասկանում ենք խաղաղության արժեքը, բայց նաեւ հասկանում ենք, որ ինքներս պետք է մեր խաղաղ կյանքը երաշխավորենք, մեր անվտանգությունը երաշխավորենք։
Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը:
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Մարտի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները:
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի կողմից կարգապահական հարցերի հանձնաժողովը վարույթ չի հարուցի ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ: Ավելի քան երեք տասնյակ փաստաբան 2016 թվականի դեկտեմբերին դիմել էին վերը նշված հանձնաժողովին պարզելու՝ արդյոք հարուցվել է կարգապահական վարույթ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ, թե՝ ոչ:
Պարոն Մինասյանն ասաց, որ ինքը գիտնական է, այլ ոչ թե քաղաքագետ կամ աշխարհաքաղաքական վերլուծաբան, մյուս կողմից էլ՝ իրեն թույլ չի տա նման երկարաժամկետ կանխատեսումներ անել, այլ կարող է 2-3 տարվա կանխատեսումներ անել։ Ըստ այդ վերլուծությունների՝ Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման ընթացքը կախված է նավթի և գազի գներից, որոնք ազդում են Եվրասիական տնտեսական միության առնվազն երեք կարևոր տնտեսությունների վրա՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս. «Եթե նավթային դինամիկան դրական լինի, դա դրական անդրադարձ կունենա ՀՀ տնտեսության վրա, և հակառակը՝ ինչպես դա տեղի ունեցավ 2015-2016-ին»։
Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում «Ելք» դաշինքի վստահված անձանց վրա հարձակում կատարած անձը բերման է ենթարկված, հարուցված է քրեական գործ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Իրավապահ մարմինները քննարկում են Սամվել Բաբայանի հետ միասին «Իգլա» տեսակի զենիթահրթիռային զինատեսակի ապօրինի ներկրման առիթով հարուցված քրեական գործում ներգրավել ՕՐՕ դաշինքի մի քանի այլ գործիչների ևս։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Ապրիլի 1-ին, ժամը 06.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի 6-րդ հարկում գտնվող դեղատանը: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջի միջոցով հաղորդեց, որ զինված հարձակում է տեղի ունեցել Երեւանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում. հարձակվել են «Ելք» դաշինքի վստահված անձանց վրա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 4-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 7-ը ժամը 07.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
«Եվրատեսիլ2017» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում, որը կկայանա մայիսի 9-ին, Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո:
Փաշինյանը հայտարարագրել է միայն 1 ավտոմեքենա՝ «Հունդայի Սոնատա 2011 թ.»։ Նա աշխատավարձ է ստացել միայն ԱԺ-ից՝ 6.4 մլն դրամ, իսկ դրամական միջոցներն ընդամենը 2500 դոլար է։
Ռուս զբոսաշրջիկների շրջանում մայիսյան տոներն անցկացնելու հարցում առաջատար երկրներն են Հայաստանն ու Վրաստանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 31-ին «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է եղել Արցախի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված միջոցառմանը:
ՀՀ ԱԺ 2017թ. ընտրությունների քվեարկության օրը` ապրիլի 2-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են պարտադիր ժամկետային երկու զինծառայողների՝ Գրիգոր Ավետիսյանի և Սուրեն Արամյանի` 2016 թվականի ապրիլի 6-ին մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կնվազի 7-8 աստիճանով, ապրիլի 4-5-ը նույնքան կբարձրանա:
Հ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է ՀՀ գետավազաններում հիդրոօդերևութաբանական բնութագրերը:
Պարտադիր կերպով բացատրություններ են վերցվել բոլոր այն անձանցից, ովքեր, ըստ հրապարակման բովանդակության, կարող են տեղեկություններ ունենալ ստուգվող դեպքի վերաբերյալ: Միաժամանակ բոլոր դեպքերով իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Եզրաս քահանա Բոգդանը (Ռումինիայի հայոց թեմ):
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 2-ին` Գալստյան կիրակի, հավարտ Սուրբ Պատարագի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված քաջարի հայորդիների համար:
Մարզահամերգային համալիրում ընթացող ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառմանը ելույթ ունեցող հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, ելույթի ժամանակ իջավ բեմից, մոտեցավ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ վերնախավին, խոնարհվեց, ապա նորից բեմ բարձրացավ ու շարունակեց ելույթը։
Ամերիկահայ լեգենդար թենիսիստ Անդրե Աղասին միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին` կոչ անելով դիտել այն: Այս մասին Աղասին տեսանյութ է հրապարակել թվիթերյան իր միկրոբլոգում: