
Երևանի կենտրոնում դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 4ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և շքամուտքի հատակին հայտնաբերել 1941 թ. ծնված Ս. Շ.-ի դին: