
Դիլիջան-Սևան ավտոճանապարհին «ԶԻԼ 130» մեքենա է կողաշրջվել` միակողմանիորեն փակելով ճանապարհը

Նոյեմբերի 6-ին, ժամը 20:20-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի անցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին (երկրորդ ոլորան) «ԶԻԼ 130» մակնիշի 35 GS 108 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1962 թ. ծնված Ս. Բ.) կողաշիջվել է` ավտոճանապարհը դարձնելով միակողմանի անցանելի. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան: