Վահագն Խաչատուրյանն ու Վասիլիս Մարագոսը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին և պատվիրակության անձնակազմին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և ամենայն բարիք։

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին այցելության և շնորհավորանքի համար։

Առանձնազրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանն ու դեսպան Մարագոսը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031