Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկություններ է հրապարակել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի վերաբերյալ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը պահպանում է նախորդներից ժառանգած «բարի ավանդույթը»՝ մեռելոցները ոչ աշխատանքային օր սահմանելու պրակտիկան։ ՀՀ կառավարության առաջիկա նիստում որոշում կընդունվի ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 6-ը` շաբաթ օրը:
Գաղտնիք չէ, որ այսօր վարչական մարմիններն հաճախ անբարեխիղճ են գտնվում իրենց լիազորությունների հանդեպ և անուղակիորեն խոչընդոտում են քաղաքացիներին օրենքով տրված իրենց արտոնություներն իրացնելիս, քիչ չեն նաև դեպքերը, երբ նրանք պարզապես ավելորդ են համարում քաղաքացուն տեղեկություն տրամադրել իրենց իրավունքի մասին:
Հայաստանի և Լատվիայի ազգային լրատվական գործակալությունները՝ «Արմենպրես»-ը և «Լետա»-ն, ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որը հնարավորություն կտա երկու գործակալությունների միջև ակտիվացնել տեղեկատվական փոխանակումը և մասնագիտական գործակցությունը:
Հիմք ընդունելով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի և «Սանտեն» ԲԸ գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով անվավեր է ճանաչվել Ֆինլանդիայի «Սանտեն ԲԸ, Նիթիհաանկատու 20, 33720 Տամպերե» դեղագործական ընկերության արտադրության «Լեկրոլին, քրոմոգլիկաթթու (նատրիումի քրոմոգլիկատ), ակնակաթիլներ, 20մգ/մլ, 10մլ պլաստիկե սրվակ» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:
Նախնական քննության տվյալներով՝ թիվ 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Մ.Մկրտչյանը՝ որպես ընտրող, նշված ընտրատեղամասում ապրիլի 2-ին սահմանված կարգով մասնակցել է ԱԺ ընտրություններին։ Սակայն որոշ ժամանակ անց՝ ժամը 18:45-ին, փորձել է կրկին մասնակցել քվեարկությանը, ինչը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:
Ապրիլի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 7-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, ապրիլի 8-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան ժամանած Սերժ Թանկյանը՝ Արսինե Խանջյանի եւ Ատոմ Էգոյանի հետ, երեկ եղել է Արցախում:
Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայկական ավետարանական եկեղեցու վրա` փորձելով հրկիզել այն: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած քաղաքացիների ստորագրված ընտրական ցուցակները:
Ապրիլի 4-ին, ժամը 2.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 2005 թ. ծնված Տաթևիկ Ա.-ն, 2007 թ. ծնված Արամե Ա.-ն, 2013 թ. ծնված Արգիշտի Ա.-ն, 1984 թ. ծնված Արփինե Հ.-ն և 1978 թ. ծնված Սևակ Ա.-ն:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ցավակցական նամակ է ուղարկել իր գործընկեր` ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Վլադիմիր Պուչկովին` ս/թ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ:
Ստացված հաղորդումներից 72-ը՝ Երևանում, 16-ը՝ Գեղարքունիքի, 25-ը՝ Կոտայքի, 17-ը՝ Լոռու, 5-ը՝ Վայոց Ձորի, 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 14-ը՝ Շիրակի, 37-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Սյունիքի, 8-ը՝ Արարատի մարզերում և 3-ը՝ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:
Ապրիլի 4-ին, ժամը 10:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում, ապրիլի 4-ի ժամը 9-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 540 հաղորդում:
Ապրիլի 3-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Կ-ի անվամբ քաղաքացի Մ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի թթվասերի միջից հայտնաբերել են փոշենման զանգված, իսկ այցելուի անձնական խուզարկությամբ` «ՊՐԵԳԱԲԱԼԻՆ» գրառմաբ 2 դեղահաբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 4-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Արթուր Այվազյանը՝ Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկայի սպանությունը պատվիրելու և իրագործելու համար և վերջերս էր ազատ արձակվել բանտից։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 4-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 7-ը ժամը 07.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի լինելու մասին տեղեկությունները չեն հաստատվում:
Անպատժելիության պարտություն:
«Հաղթե՞լ են, թող իրենց տանը, իրենց նեղ շրջապատում բաժակ բարձրացնեն՝ էլի ամոթները երեսներին՝ ղուրբան լինելով էն երեխեքին, որ պառկած են Եռաբլուրում: Գիտե՞ս ինչ՝ մեզ անհապաղ ինքնամաքրում է պետք…»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 3-ին, ժամը 16:34-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 54 շենքի 12-րդ բնակարանում այրվում է գազի բալոն:
Խուզարկություններ և թմրամիջոցի հայտնաբերում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի` Քիշնևում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են առևտրատնտեսական համագործակցությանն ընդլայնմանն առնչվող հարցեր:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 2017 թվականի մարտի 31-ի ուշ երեկոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արձանագրված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ցավակցական գիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին:
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թվում կան հայեր:
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ «Տենխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանի մոտ ապրիլի 3-ին, ժամը 15:35-ին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴում ՀՀ ԱՒՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանի հետ. աշխատանքներ են իրականացվում ճշտելու, արդյոք տուժածների և զոհերի թվում կան ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր: