Բաժիններ՝

«Թուֆենկյան»-ի մոտ հնչած կրակոցների գործով երկու հետախուզվողներին Հայաստանին հանձնելու միջնորդություններ են ուղարկվել Վրաստանի Դատախազություն

«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով հետախուզվող երկու անձանց ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություններ են ուղարկվել Վրաստանի Դատախազություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Քանի որ լրատվամիջոցները վերջին օրերին հաճախակի են դիմում սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունն առերևույթ կատարելու համար հետախուզվող երկու անձանց Վրաստանից Հայաստան տեղափոխելու հետ կապված հարցերով, տեղեկացնում եմ, որ ՀՀ դատախազությունը սահմանված կարգով արդեն վերոնշյալ անձանց քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություններ է ուղարկել Վրաստանի Դատախազություն»,- գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930