«Շատ բաներ մեզ մոտ չեն վերահսկվում այն պատճառով, որ չունենք համապատասխան լաբորատորիաներ։ Գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքը մեզ մոտ գրեթե չի վերահսկվում։ Դա իմանալով հանդերձ՝ Հայաստանը ներկրում է ապրանքներ, որոնք մենք չենք վերահսկում, օրինակ՝ տրանսճարպերը, որոնք հետերոգենացված սովորական բուսայուղերն են, որոնք շատ վնասակար են օրգանիզմի համար»։
Ապրիլի 27-28-ը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը՝ կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ամերիկյան հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանը էմոջինների իր տարբերակում` Kimoji հավելվածում ավելացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը:
Լոռու մարզում «Փաշիգյուղ» կոչվող հանդամասում հոշոտած դիակ է հայտնաբերվել:
«Զգուշությամբ պետք է վերաբերվենք Հայաստան ներկրվող ապրանքներին։ Բազմիցս ունեցել ենք Ադրբեջանից նռան ներկրում, որի ժամանակ նռան ծաղկային մասը փակել էին ինչ-որ թունանյութով՝ իբր կյանքը երկարացնելու համար»։
Ապրիլի 24-ի երեկոյան Արցախի պաշտպանական դիրքերում հակառակորդի կրակոցից զոհված Նարեկ Հարությունյանի դին արդեն տեղափոխել են հայրենի գյուղ:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել Գևորգ Թ.-ի և Էդգար Ա.-ի կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
Հայաստանը գտնվում է ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք ներթափանցում են արեւմտյան Սիբիրի կողմից: Հյուսիս արեւելեքից ներթափանցած այդ ցուրտ հոսանքները բերել են ջերմաստիճանի լուրջ անկման: Հատկապես լեռնային բնակավայրերում (մասնավորապես՝ Աշոցքի հատվածում) գրանցվել է մինչեւ -5-10 աստիճան ջերմաստիճան: Արարատյան դաշտում գիշերը եղել է 0+6 աստիճան, +2+6 աստիճան գրանցվել է Արարատի մարզում, 0+2 եղել է Արմավիրի մարզում: Այսօր սառը եղանակը կպահպանվի:
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը որոշել է կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանին նշանակել Հայաստանում եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտորի պաշտոնում:
Տարոն Մարգարյանն այն գնահատել է որպես քաջ հայորդու հիշատակը սերունդների մեջ վառ պահելու և նրա սխրանքը գնահատելուն ուղղված կարևոր քայլ:
Եվրահանձնաժողովն առաջարկում է Եվրամիության անդամ երկրներում սահմանել հայրերի համար նորածինների խնամքի պարտադիր միանվագ արձակուրդ առնվազն տասն աշխատանքային օր ժամկետով:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի այն հրապարակմանը, թե ԱԳՆ-ն վերջերս տեղեկանք է տրամադրել հանցանք կատարելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն՝ հիմնավորելով, թե նա իրավունք ունի դուրս գալ երկրից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունը Հայաստանի տեղը աշխարհի հումանիտար քարտեզի վրա ամրագրելու տեսանկյունից:
Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածի երթևեկելի գոտիներում փոսալցման, ճաքալցման աշխատանքներ են տարվում:
Ոստիկանության ծառայություն շտապօգնությունից ահազանգ է ստացվել , որ ՆորՆորքի 6-րդ զանգվածի «Իդեալ» խանութի դիմաց մեքենայում դիակ է հայտնաբերվել:
Ապրիլի 26-ին, ժամը 11:09-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 5 հասցեում այրվում է տնակ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի շենքերից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Լենդրուշ Խ.-ին։
Արցախի մարտական դիրքերից մեկում ապրիլի 25-ին մահացած հայտնաբերված 19-ամյա զինծառայող Կարեն Ավետիսյանը Երեւանի բնակիչ էր: Նա բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ՝ հուլիսին:
Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ից 27-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի Աշխարհի մամուլի ազատության ինդեքսը: Ինդեքսում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Հայաստանի հարևաններից Թուրքիան` 155-րդ (-4) տեղում է, Ադրբեջանը` 162-րդ (+1), Վրաստանը՝ 64-րդ (0), Իրանը` 165-րդ (+4): Ռուսաստ անը 148-րդն է (0), իսկ Միացյալ Նահանգները` 43-րդը (-2):
«Վթարային բնակֆոնդում բնակվող քաղաքացիների վերաբնակեցման» ծրագրի իրականացման շրջանակներում հատկացված տան իրավունքի ձևակերպման նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի Պետրովսկի շրջանի ադմինիստրացիայի կողմից որոնվում է 1940 թվականին ծնված ՌԴ քաղաքացի Էլմիրա Ֆահրադի Հայրապետովան։
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այսօր՝ ապրիլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Արդեն մի քանի օր է՝ Երեւանի տարբեր վայրերում խնձորներ են վաճառվում, որոնց արկղերի վրա գրված է Ադրբեջան: Հատկապես սոցիալական ցանցերում հիմա էլ քննարկումների թեմա է դարձել դա՝ համեմված կեղծ հայրենասիրական պաթոսով, դավաճաններին հայտնաբերելու եւ ինկվիզիցիայի դարաշրջանին բնորոշ մեթոդներով պատժելու կոչերով:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 26-ին ժամը 11.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը:
«Կառավարությունը գրեթե նույն պատասխաններն է տվել, ինչ տվել էր ներպետական վարույթում: Կարծում ենք՝ դրանք չունեն բավարար հիմքեր»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Զեյնալյանը:
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը նախորդ տարի 264 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ է ունեցել: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի կողմից իրականացվող «Սննդամթերք նախակրթարաններին» ծրագրի հերթական հասցեն Թումանյանի տարածաշրջանն էր: Ընդամենը մի քանի օր առաջ սննդամթերք էին ստացել Վանաձորի, այս անգամ՝ Թումանյանի տարածաշրջանի բոլոր մանկապարտեզները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 26-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։