Բաժիններ՝

Բարեկարգվում է Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը

Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածի երթևեկելի գոտիներում փոսալցման, ճաքալցման աշխատանքներ են տարվում:

Ձմռանը տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհները մաքրելու, բոլոր տրանսպորտային միջոցների ազատ երթևեկությունն ապահովելու համար այս հատվածում ևս ճանմաքրման ավանդական ձևն է կիրառվել: Աղի ու ավազի խառնուրդով արագ բացվում են ճանապարհները, սակայն, գարնան սկզբին առաջանում են որոշ խնդիրներ: Աղաջուրը քայքայում է ճանապարհը, տեղ-տեղ առաջացնում ճեղքեր ու փոսեր:

Այժմ, միջպետական ճանապարհահատվածում իրականացվում է փոսալցում, իսկ Լիսագորի հատվածում մոտ 2,6 կմ տարածքում` կատարվում է բետոնացում և միաշերտ ասֆալտապատում:

Աշխատանքներն իրականացվում է պետբյուջեի միջոցներով: Կապալառու կազմակերպությունը «Քարավան» ՍՊԸ-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս