Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը ծնվել է 1969թ., օգոստոսի 13 –ին Երևանում:
Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ինժեներ-էլեկտրամեխանիկ մասնագիտությամբ:
1995-1998թթ. աշխատել է Հայաստանի բանկերի ասոցիացիայում որպես գլխավոր հաշվապահ:
1998-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ:
2008-2014թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես ֆինանսական վերահսկողության տեսչության պետ:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2011թ.ից Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
ՀՀԿ խորհրդի անդամ է:
2015 թվականի փետրվարից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է:
2016թ. նոյեմբերի 14-ից կրկին նշանակվել է ՀՀ ՎՊ խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: