Բաժիններ՝

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 27-28-ը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը՝ կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ից մայիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 27-28-ը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Երևան քաղաքի ապրիլի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -0.90C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.70C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս