«Սոյայի, եգիպտացորենի ու կանաչ ոլոռի 90-95%-ը գենոմոդիֆիկացված է»

«Մենք մտել ենք ԵՏՄ և ենթարկվում ենք ընդհանուր տեխնիկական կանոնակարգերին, որոնց մեջ հստակ նշված է, որ կարելի է օգտագործել տրանսմոդիֆիկացված արտադրանք, որը, եթե 0.9%-ից ավելի է՝ պետք է մակնշվի։ Այսինքն՝ սովորաբար դա թույլատրվում է, բայց մենք գիտենք, որ ամբողջ աշխարհում արտադրվող սոյայի, եգիպտացորենի ու կանաչ ոլոռի 90-95%-ը գենոմոդիֆիկացված է, բայց արտադրանքների վրա դա չի նշվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ ներկրված արտադրանքը պետք է վերահսկել. «Շատ բաներ մեզ մոտ չեն վերահսկվում այն պատճառով, որ չունենք համապատասխան լաբորատորիաներ։ Գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքը մեզ մոտ գրեթե չի վերահսկվում։ Դա իմանալով հանդերձ՝ Հայաստանը ներկրում է ապրանքներ, որոնք մենք չենք վերահսկում, օրինակ՝ տրանսճարպերը, որոնք հետերոգենացված սովորական բուսայուղերն են, որոնք շատ վնասակար են օրգանիզմի համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930