
Սերգեյ Ավետիսյանի բանկային հաշիվներին 260 հազար դոլարից ավելի գումար կա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը նախորդ տարի 264 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ է ունեցել: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Նշենք, որ Ավետիսյանը նախորդ տարվա սկզբին էլ ավելի շատ դրամական միջոցներ է ունեցել: Տարեսկզբին նրա դրամական միջոցները կազմել էին 100 միլիոն դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին սակայն՝ նվազել 16 միլիոն դրամով:
Քաղավիացիայի վարչության պետի տարեկան եկամուտներն էլ ստացվել են 2 տարբեր աշխատավարձերից և կազմել 5 միլիոն 633 հազար դրամ:
Կինը՝ Աննա Եղիազարյանը, թեև եկամուտներ չի ունեցել, սակայն իր դրամական միջոցները կազմել են 40 հազար ամերիկյան դոլար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: