ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի /անձանց/ կողմից առանձնապես խոշոր չափերով` քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա զարդերի հափշտակության դեպքի առթիվ:
Տարիներ շարունակ կինը ենթարկվել է բռնության. մանրամասներ՝ «Ճաճոյի Էդոյի» որդու սպանության գործից:
Այսօր Հյուսիսային պողոտայից ոստիկանության պարեկային ծառայողները ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին:
ՀՀ դեսպանությունը վերջին հինգ տարում գործուն քայլեր է ձեռնարկել ԱստանաԵրեւան ուղիղ չվերթի գաղափարը կյանքի կոչելու համար:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ` պարզելու առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն նախապատրաստած խմբի բոլոր անդամների, պատվիրատուի ինքնությունը, շարժառիթը։
«Հոսպիտալի նոր պետ դեռևս չի նշանակվել: Ունենք մի քանի թեկնածուներ, նրանց անունները դեռևս քննարկման փուլում են: Կընտրենք թեկնածուներից լավագույնին»,-ասաց Խաչատրյանը:
Արցախում հակառակորդի կրակոցից մայիսի 30-ին հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու այսօր Երևանում տեղի ունեցած 59-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները:
Այսօր Երևանի Հյուսիային պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին:
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում, վարչական տարբեր շրջաններում, մանկական կենտրոններում կանցկացվեն տոնական մի քանի միջոցառումներ:
Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի շուրջ և քննարկել նախատեսված նպատակների իրագործման համար անհրաժեշտ պայմանները, մեխանիզմներն ու հնարավորությունները, լսել այդ առումով Հանրապետության Նախագահի դիտարկումները և առաջարկությունները:
«Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին հողին են հանձնել: Այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հաց բերողի» հարազատներից Էվելինա Ղամալյանը:
Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը քահանայական ձեռնադրության ոսկե հոբելյանի՝ 50-ամյակի կապակցությամբ շնորհավորական պատգամ է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապից:
Մայիսի 29-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում, հարավ-արևմուտքում դիտված ուժեղ փոթորիկը մեր ազգաբնակչության շրջանում մեծ իրարանցում է առաջացրել:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմած զորակոչիկը տեղեկացրել է, որ ունի ողնաշարի ճողվածքներ, սակայն զինկոմիսարիատից ստացած ուղեգրի հիման վրա անցած ռենտգեն հետազոտությամբ դրանք չեն հայտնաբերվել:
2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ հարկային նոր օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել օֆշորային գոտիների (երկրների) ցանկը: Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 1-ի նիստի օրակարգում:
«Անցած տարվա ամռան ջերմաստիճանը հիմնականում եղել է նորմայի սահմաններում, իսկ այս տարի մենք սպասում ենք ավելի շոգ ամառ, քան անցած տարվանն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Երեւանի Դավիթաշենի կամրջից մայիսի 30-ին կինը փորձել է իր մեկամյա երեխայի հետ ինքնասպան լինել:
Մայիսի 31-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 29-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձը:
Առաջիկա 5 օրերին ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի այսօր՝ մայիսի 31-ին, Սյունիքում, Արարատյան դաշտում՝ հասնելով մինչև +30…-+32 աստիճանի:
«Իմ պաշտոնավարման ժամկետում, եթե կա մեկը և կլինի որևէ մեկը, որ կասի՝ այսինչ դատախազը կաշառք է վերցրել, առավել ևս վերևներին է տվել, անգամ նման հայտարարություն լինի, ես պատրաստ եմ անձամբ միջնորդել գործ հարուցել»:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանն ընկած 14-ամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 21-ին, ժամը 13-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ջանիբեկյան և Պարսեղովի փողոցների խաչմերուկում բախվել էր աղբարկղի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայիսի 30-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են 1979 թ. ծնված Կիմա Է.-ին։
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ռազմիկ Բոշյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերով։
Մայիսի 31-ին, ժամը 00:11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցներում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանի պատգամավոր դառնալուց հետո նրա տեղը կառավարությունում թափուր է մնացել: