«Մոդան ֆռռում է, կա, որ հիմա էլ պատվիրում են շորեր, որոնք մոդա էին 70-ական թվականներին»,-ասում է Ռ. Ոսկանյանը եւ կարեւորում, որ մոդայի առավելությունը հագուստի գույնն ու տեսք փոխելը չէ, այլ որակի պահպանումը: Նա ասում է, որ մեր օրերի եւ 70-ականների հաճախորդների տարբերությունները մեծ են:
Միջազգային ճգնաժամային խումբ (International Crisis Group) անկախ կազմակերպությունը, որը զբաղվում է տարբեր երկրներում հակամարտությունների ուսումնասիրությամբ և պատերազմական իրավիճակների կանխմամբ, զեկույց է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայաստանաադրբեջանական հարաբերությունների ներկա փուլի մասին:
Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը news.am գործակալության հետ զրույցում մեկնաբանել է օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ հայկական կողմին Ադրբեջանի տարածքը գնդակոծելու մեջ մեղադրելը և ԼՂՀ բնակավայրերին հրետանային հարված հասցնելու սպառնալիքները:
Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Ասատրյանը դատապարտյալ Ալեն Մանուկյանից կաշառք է պահանջել և պաշտոնեական կեղծիք կատարել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից խոշոր չափերի գողություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում պայմանագրային զինծառայող, ենթասպա Մ.Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար:
«Կրտսեր Մերգելյան ակումբը» նախատեսված է միջնակարգ դպրոցի՝ 8-14 տարեկան աշակերտների համար: Ակումբը հնարավորություն է տալիս աշակերտներին ոչ ֆորմալ միջավայրում կանոնավոր կերպով մասնակցել գիտությանը, տեխնոլոգիային, ճարտարագիտությանը և մաթեմատիկային առնչվող դասընթացներին, գործնական աշխատանքներին, որոնք միավորված են լինելու մեկ ամբողջական ծրագրի մեջ:
Այս տարի Երեխաների պաշտպանության միջազգային օրն աննախադեպ նվեր ընծայեց հաշմանդամություն ունեցող մանուկներին՝ նրանց պարգևելով սոցիալական ծառայություններ մատուցող ժամանակակից կենտրոն։
«Ես ու ամուսինս հեղինակներից ենք: Մենք ունենք փոքրիկ բալիկ, ու իր կրթության համար անհանգստանալով էլ՝ առաջացավ գաղափար՝ ստեղծել այնպիսի մի բան, որ ինքը կարող է տեսնել, զգալ ու ավտոմատ սովորել: Ֆիլմերն այնպիսի պատկերավոր զգացողություն են առաջացնում, որ մարդն իրեն զգալով իրադարձությունների կիզակետում՝ սովորում է այն, ինչ տեսնում է»:
Ադրբեջանական կայքերը տեսանյութեր են տարածել, իբրև թե կրակում են հայկական նշանակետերի ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ օտարերկրյա քաղաքացիների դանակահարության դեպքի առթիվ:
Մայիսի 31-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Շողիկ Պողոսյանին
«Այդպիսի առաջարկ, նախաձեռնություն կառավարություն չի եկել, և այդպիսի հարց այս փուլում չի քննարկվում»,- ասաց նա։
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և Shaula International խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Ֆաբիո Լենցին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ընկերության ջանքերով Իտալիայում Հայաստանի գործարար հնարավորություններն ու ներդրումային միջավայրը խթանելու նպատակով:
«Ես ծնվել եմ Ֆրանսիայում, սովորել Շվեյցարիայում ու Կանադայում, բայց որքան մեծանում եմ, այնքան ուժեղ եմ կապվում հայկական արմատներիս։ Զրուցելով հորս, հորաքրոջս հետ, լսելով նրանց պատմությունները, ես վերադարձա ընտանիքիս արմատներին։ Սկսել եմ հայերեն սովորել։ Այս ամենից հետո զգացի, որ ցանկանում եմ մկրտվել հենց Հայաստանում»,- ասաց Նիկոլա Ազնավուրը։ Նա խոստովանեց, որ Տաթեւի վանքում մկրտվելն իր կյանքի անմոռանալի պահերից մեկն է։
Հունիսի 2-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, հունիսի 3-6-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Նաիրա Մխիթարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Մենք ոչ միայն այսօր, այլև տարվա բոլոր օրերին պետք է հիշենք, որ մեր փոքրիկները մշտապես ունեն մեր սիրո, պաշտպանության, ջերմության ու հոգատարության կարիքը։ Թող որ բոլորս, անկախ մեր ամենօրյա հոգսերից ու աշխատանքային ծանրաբեռնվածությունից, փորձենք ավելի շատ ժամանակ հատկացնել մեր երեխաներին, մասնակցել նրանց առօրյային ու անմասն չմնալ նրանց հուզող մեծ ու փոքր խնդիրներից։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ մամուլում հրապարակված այն լուրերին, ըստ որոնց՝ Դոն Պիպոյի մահափորձի շուրջ «բազարները» վարում է Բակո Սահակյանը, և նշեց, որ չի կարելի նման բան գրել՝ այն պարագայում, երբ Արցախում լուծվում են բազում խնդիրներ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Շառլ Ազնավուրի տուն-թանգարան, որտեղ տեղի է ունեցել պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալիների հանձնման արարողությունը:
«Մենք բազմիցս առիթ ունեցել ենք խոսել այս օրենքի վերաբերյալ, այն լավագույն լուծումը չէ այն առումով, որ պարբերաբար երկարաձգվելով ժամկետը, ոչ թե խթանում ենք վերադարձը, այլ նպաստում մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսքին, որոնք հույս ունեն, որ մինչև 27-ն արտերկրում գտնվելով, այդ գումարը կվճարեն՝ օրինականացնելով չծառայելը: Այս անգամ ընդհատել պետք չէ, բայց պետք է որոշենք, որ սա որպես քաղաքականություն շարունակել չի կարելի, պետք է դադարեցնել հաջորդ տարվանից»,- ասաց պաշտպանության նախարարը:
Մայիսի 31-ի ուշ երեկոյան ադրբեջանական զինուժն ընդհատումներով կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի վրա:
Հայաստանի կառավարությունն Ազգային ժողովին նախագահին առաջարկում է հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, գումարել խորհրդարանի արտահերթ նիստ:
Երեխաները պրոբլեմների պատճառ չեն։ Երեխաներն այդ պրոբլեմները լուծելու համար մեզ տրված ռեսուրսներ են։ Երեխաները ծախս չեն։ Երեխաներն ապագային միտված ներդրում են։
Մայիսի 31-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր, որոնց օրակարգերում եղել է հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրության հարցը:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 31-ին, ժամը 12.30-ին, իր տնից բեման է ենթարկվել 1953 թ. ծնված Հերբերդ Հ.-ն:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ պարենային անվտանգության խնդիրներին, լաբորատոր ստուգումներին, ամառային ամիսներին զբոսաշրջիկների հանգստի կազմակերպման խնդիրներին, ինչպես նաև «Մաքուր Հայաստան» ծրագրին և մի շարք հանձնարարականներ տվեց:
Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել է:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Արցախում մայիսի 30-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ալիկ Ավանեսյանը Սյունիքի մարզի Տաթեւ համայնքից է, շուրջ 1 տարվա զինծառայող: