Հունիսի 4-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցի թիվ 32 շենքի վերելակում` 2-րդ և 3-րդ հարկերի միջնամասում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կրակոցներ Երևանի Օհանովի փողոցում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 5-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հունիսի 5-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 15 շենքը հոսանքազրկվել է, վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 4-ին, ժամը 00:03-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսպիսով, մեծ բարօրություն է աղոթքի մշտականությունը, ինչպես ուսուցանում է մեզ քանանուհու հետ կատարվածը. իրոք, այն ինչին համաձայն չէր Քրիստոս, երբ Նրա առաքյալները խնդրում էին, քանանուհին հաջողեց՝ իր համառությամբ հասնելով խնդրածի իրագործմանը:
«Ես չեմ ուզում արդեն երազել, ես ուզում եմ ինչ որ բան տեսնել, իմ նախորդ երազանքների արդյունքը տեսնել: Դա օրինական պետության տեսլականն է: Ես ուզում եմ դա տեսնել: Հերիք է, այլևս ժամանակ չունեմ սպասելու…»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 4-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոց թիվ 111 շենքի մոտակայքում գտնվող հողամասում այրվում են ներկով լի տակառներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը հունիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 17:12-ին (Գրինվիչի ժամանակով` 13:12-ին) գրանցել է հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 44.840 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Աբովյան քաղաքից 18 կմ հյուսիսարևելք), օջախի 8 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:
Շատ երեխաներ կան, որ մեծահասակի կերպարի և նրա պարտականությունների մասին չունեն ճշգրիտ պատկերացում: Դա գալիս է սեփական ծնողների կերպարի աղավաղված ընկալումից:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Շիրակի մարզի Լուսաղբյուր համայնքի բնակիչները զրկված են խմելու ջրից: Ամբողջ գյուղն օգտվում է ինքնահոս աղբյուրից: Աղբյուրի ջուրը տարվա ընթացքում ստուգվում է, խնդիրներ ի հայտ գալու պարագայում էլ մարդիկ ստիպված են օգտագործել այն: Կենցաղային խնդիրների համար էլ լուսաղբյուրցիները ջուր են վերցնում տան բակերում փորված հորերից:
Ոստիկանների միջամտությամբ Մրգաշատի և հարակից գյուղերի բնակիչներն արդեն բացել են Երևան-Արմավիր մայրուղին:
Հունիսի 3-ին, ժամը 23:38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր ժամը 09:01-ին Սևանա լճում վերսկսվել են ձկնորսական նավակով լիճ դուրս եկած և չվերադարձած Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Գ. Ս.-ի և Կ. Ս.-ի որոնողական աշխատանքները:
ԵԽ լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելի և հայուհի Տաթև Մանուկյանի պսակադրությունն այսօր տեղի ունեցավ Խոր Վիրապ վանքում:
Զրուցելով փոքրիկների, միջին տարիքի անձանց և տարեցների հետ նույն թեմայի շուրջ՝ կարելի է տեսնել հետաքրիր նմանություններ և տարբերություններ, որոնք կօգնեն տեսնել նույն երևույթը տարբեր տեսանկյուններից։
Վրաստանի քրեկատարողական հիմնարկներում ծխող և չծխող բանտարկյալներն այսուհետ կտեղավորվեն տարբեր խցերում: Այս մասին. ըստ aliq.ge-ի, հայտարարել է Վրաստանի Պատիժների իրականացման եւ պրոբացիայի նախարարությունը:
Հետախուզվում էր խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով :
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:
Տնակը քանդել են, տարածքն էլ կիսատ մաքրել. բողոքում են Ղանդիլյան փողոցի բնակիչները:
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ախուրյանի շաքարի գործարանում:
Բանակային 45 օրվա ընթացքում ծանր հիվանդություն ձեռք բերած Մայիս Գեղամյանը, ով օստեոգեն սարկոմա (չարորակ ուռուցք) հիվանդության դեմ երկար պայքարում էր, այսօր մահացել է:
Երեւանի Մաշտոցի պողոտայից հունիսի 2-ին այրվածքներով Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն տեղափոխված տղամարդու վիճակը շարունակում է ծանր մնալ:
Փրկարարները պատուհանից մուտք են գործել տուն և հայտնաբերել 1967 թ. ծնված Ա. Թ.-ի դին՝ կախված վիճակում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ եևեկ «Ամերիաբանկ»-ի Կոմիտասի մասնաճյուղի կառավարիչը հայտնվել է հիվանդանոցում այն պատճառով, որ քաղաքացու բանկային քարտը բանկոմատը կլանել է:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Ժամը 18:00-ից դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կդադարեցվի բոլոր կողմերից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում կազմակերպել միջազգային ռոքփառատոն: