Բաժիններ՝

Ո՞ւր տանել երեխաներին հունիսի 1-ին. միջոցառումների ժամանակացույց

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում, վարչական տարբեր շրջաններում, մանկական կենտրոններում կանցկացվեն տոնական մի քանի միջոցառումներ: Միջոցառումների շարքը կմեկնարկի առավոտյան և կավարտվի ուշ երեկոյան՝ հրավառությամբ:

Ներկայացնում ենք Երևանում նախատեսված մանկական միջոցառումների ժամանակացույցը.

Ազատության հրապարակ

11:00-17:00-ը՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր,
11:00-12:00-ը՝ կավճանկարչություն,
16:00-20:00-ը՝ «Աշխարհը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցի սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս:

Երևանի կենդանաբանական այգի

12:30-13:00-ը՝ հեծանվային կայանատեղի բացում,
13:00-18:00-ը՝ «Ամառային մեկնարկ» խորագրով բացման հանդիսավոր արարողություն՝ համերգային ծրագրեր, մրցույթներ:

Մանկական զբոսայգի

10:00-12:00-ը՝ «Առողջ Երևան» Երևանի վարչական շրջանների մանկապարտեզների մարզամշակութային տոնահանդես,
12:00-16:00-ը՝ մանկական էլեկտրամոբիլների և հեծանվավազքի մրցույթ:

Հյուսիսային պողոտա

11:00-18:00-ը՝ «Անակնկալների ճամփուղի»։
«Հաղթանակ» զբոսայգի
10:00-13:00-ը՝ զվարճախաղերի անվճար սպասարկում,
11:00-19:00-ը՝ մանկական երգի և պարի փառատոն,
19:00-23:00-ը՝ երաժշտական շոու-ծրագիր,
22:00-ին՝ հրավառություն:

«Երազ այգի»

10:00-21:00-ը՝ մանկական զվարճալի համերգային ծրագիր։ Երեխաներին սպասվում են բազում անակնկալներ, հետաքրքիր միջոցառումներ, համերգային մեծ ծրագիր։ Նրանց հյուր կգան հեքիաթների հերոսները, ինչպես նաև` Լիդուշիկը, Միկան, Մերի Քոչարյանը և Մեգգին։ Ինչպես նաև կլինի DVD ձայնասկավառակի շնորհանդես և expo-ցուցահանդես։

Կարապի լիճ

20:30-23:00-ին՝ մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրում:

Dalma Garden Mall

Ժամը 15։00-22։00-ը Dalma Garden Mall-ում Ձեր փոքրիկների համար այս օրը տոն կդարձնեն հետաքրքրաշարժ ինտելեկտուալ խաղերը, ծիծաղաշարժ ծաղրածուներն ու, իհարկե, տոնական ամենաուրախ համերգը։

Yerevan Moll- Նավապետ Քիդի գանձերի կղզի

Նավապետ Քիդը և ընկերները հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, բոլոր փոքրիկներին և ծնողներին հրավիրում են Նավապետ Քիդի գանձերի կղզի: Ողջ օրվա ընթացքում գանձերի կղզում կլինեն Նավապետ Քիդը, Ջոն, Էդին և Ֆրեդին, ինչպես նաև լուսանկարիչ, ով կլուսանկարի հերոսների հետ:
Բոլոր այցելուներին սպասվում է համեղ կոնֆետների հյուրասիրություն և բազմաթիվ գունեղ փուչիկներ:
Ժամը 15:00-21:00-ը կհնչի ուրախ մանկական երաժշտություն, իսկ DJ-ները կլինեն Leo-ն և Karina K-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս