
Քանդել են բետոնապատ դամբարանն ու հողով ծածկել. հարազատները «Հաց բերողին» հողին են հանձնել․ News.am

«Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին հողին են հանձնել: Այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հաց բերողի» հարազատներից Էվելինա Ղամալյանը: Նա նշեց, որ քանդվել է բետոնապատ դամբարանը, որտեղ թաղված էր Արթուր Սարգսյանը և այն հողով է ծածկվել:
«Նրա եղբայրն ու մայրը գտնում էին, որ բետոնապատ դամբարանում թաղելը ճիշտ չէ և անպայման ուզում էին, որ հողով ծածկվի և որոշել ու հենց այդպես էլ արել են: Ներկա են եղել միայն հարազատները»,- ասաց նա:
Արթուր Սարգսյանին ցանկանում էին թաղել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, սակայն, թույլտվություն չստանալուց հետո որոշում կայացվեց նրան հողին հանձնել Շահումյանի գերեզմանատանը՝ բետոնապատ փոսում՝ հետագայում «Եռաբլուր» տեղափոխելու նպատակով, որին դեմ էին նրա հարազատները:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։