Բաժիններ՝

Ղազախստանում ՀՀ դեսպանը հուսով է՝ Աստանա­-Երևան չվերթները մշտական բնույթ կունենան

ՀՀ դեսպանությունը վերջին հինգ տարում գործուն քայլեր է ձեռնարկել Աստանա­Երեւան ուղիղ չվերթի գաղափարը կյանքի կոչելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը: «Ես հույս ունեմ, որ չվերթը մշտական բնույթ կունենա»,-­ասաց նա:

Դեսպան Սահակյանը հրավիրեց ղազախստանցիներին այցելել Հայաստան և ծանոթանալ երկրի զբոսաշրջային հնարավորություններին: Մայիսի 31­-ին կայացավ «ՍԿԱՏ» ավիաընկերության առաջին ուղիղ չվերթը դեպի Երեւան:

Երկու երկրների մայրաքաղաքների միջև հաստատվող ուղիղ չվերթը դրական ներգործություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա` հատկապես զբոսաշրջության, փոխայցելությունների, առևտրա-տնտեսական կապերի զարգացման առումով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031