
Հակառակորդի կրակոցից Արցախում զինծառայող է վիրավորվել

Արցախում հակառակորդի կրակոցից մայիսի 30-ին հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը:
Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ զինծառայողի առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր:
«Նա ստացել է աջ ազդրի հրազենային միջանցիկ վիրավորում, գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Դեռևս հնարավոր չէ նրան տեղափոխել Երևան»,-նշեց Խաչատրյանը: Նա նաև տեղեկացրեց, որ զինվորի վիճակը կայունացնելուց հետո կքննարկվի նրա տեղափոխման հարցը: