«Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ իրենց դաշինքը շարունակում է դեմ մնալ նախագծին, և դիմելով Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ նկատեց, որ կարող էին երկրորդ ընթերցման համար գոնե հիմնավորումներ բերել, թե ինչո՞ւ են մասնավորեցվում ներկայացված հաստատությունները։
«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե ՀՀ քաղաքացիները միահամուռ ձայն տային իրենց դաշինքին, ապա դրա արդյունքում ավելի համալիր հակակոռուպցիոն մարմին կստեղծվեր.
«Կա տեսագրություն, որտեղ երևում է, որ 2-3 անձանց միջև տեղի է ունենում ծեծկռտուք, բայց կրակոցի վերաբերյալ որևէ տվյալ չկա: Այդ տեսագրությունից արդեն պարզ են տվյալ անձինք, բայց, քանի որ տվյալ անձինք այս պահին չեն հայտնաբերվել, նրանց ինքնության վերաբերյալ որևէ տեղեկություն չենք կարող տալ»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:
Հունիսի 8-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Վալերի Թ.-ն, որը գիտակցության չգալով՝ մահացել է:
Խարդախի գործունեությունից տուժածները կարող են դիմել ոստիկանություն։
Հունիսի 8-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հանձնուքների ընդունման սենյակում զննության ենթարկելով դատապարտալ Վ. Կ.-ի համար քաղաքացի Ս. Տ.-ի կողմից բերված հանձնուքը, ստվարաթղթե տուփով 21 խմորեղենների մեջ նկատել են սպիտակ փոշենման զանգված:
Հունիսի 8-ին, ժամը 22:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում:
Երեկ սկսվեց նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների դատաքննությունը: Սակայն դատական նիստը դեռ չսկսված՝ ավարտվեց. «Սասնա ծռերի» անդամներից ոչ մեկը դատավորի գալու ժամանակ ոտքի չկանգնեց՝ հայտարարելով, որ չեն ցանկանում ենթարկվել դատարանին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 9-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Երեկ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի՝ կախված վիճակում։ Գյուղապետ Արթուր Ավետիսյանը հայտնել է, որ կնոջը կախված վիճակում հայտնաբերել է նրա 5-ամյա որդին։
Երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին և նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանին կալանավորելու համաձայնություն է տվել, նրանք կալանավորվել են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. թմրամիջոցը Հայաստան է ներմուծվել ԱՄՆ-ից:
Հունիսի 9-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել:
Քիչ առաջ Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում, որտեղ քիչ առաջ, ըստ բնակիչների, հնչել էին կրակոցներ, վիճաբանել, միմյանց էին ծեծել գազի գրասենյակի պետի վարորդ ու գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդան Եդիգարյանը, թվով 7 մեքենաներ բախվել են իրար։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 9-ին Ժամը 10.00-21.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Ռուսթավելի փողոցի և 1, 2, 3, 4 նրբանցքների, Աբովյան փող. 1, 2 նրբանցքի, 1 փակուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Տարբերությունը շատ նկատելի է, ամեն տարի սերնդի վերաբերմունքը ուսման, դաստիարակության հանդեպ փոխվում է, երեւի պատճառներից մեկն այն է, որ այս տեխնոլոգիաների դարում ենք ապրում:
Ավտոմեքենայից 2 միլիոն դրամ գողացողին հայտնաբերեցին:
Հունիսի 8-ին, ժամը 21:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Ռեփեր Թիմաթին հունիսի 8-ին Հանրապետության հրապարակում հանդես եկավ անվճար համերգային ծրագրով, որին երկրպագուները շատ էին սպասել:
«Հայաստանում կարելի է տեսնել անհամար հրաշալի վանքեր, որոնք շատ հաճախ տեղակայված են անասելի գեղեցկություն ունեցող բնության մեջ: Հայաստանի մայրաքաղաք Երևանը ողջ Եվրոպայում ամենաարագ զարգացող քաղաքներից է»,- գրում է Gulf Times-ը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել ջազմեն Արմեն Թութունջյանի մահվան կապակցությամբ:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության վերաբերյալ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ համաձայն ՀՀ կառավարության՝ 2015թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշման և ԵԱՏՄ անդամ երկրների միջև կնքված համաձայնագրի՝ հանրապետության տարածք 50 կիլոգրամը գերազանցող պտուղ-բանջարեղենի ներկրումը համարվում է ակնհայտ առևտրային քանակությամբ ներմուծում, որը պետք է իրականացվի համապատասխան մաքսատուրքի և հարկերի վճարմամբ:
«Արդեն մի քանի գերատեսչություններում՝ ՊԵԿ-ում, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ունենք նման փորձ: Կառավարման սուբյեկտների թվայնացումը բերում է նրան, որ տեսնում ենք մեր թերությունները, ցայտուն երևում են անհամամասնությունները և, ըստ այդմ, շատ մեծ կիրառական արդյունք է ապահովվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չկա մի ոլորտ, որտեղ չլինի թվայնացման անհրաժեշտություն:
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
«Մենք ավելի քիչ ագրեսիվ ենք, որովհետև հիմա կանայք ավելի ուժեղ են և ավելի շատ բան են վերցրել իրենց ձեռքը։ Գիտնականներն ապացուցել են, որ բռնության մակարդակը նվազում է, բայց նույնը չենք կարող ասել ընտանեկան բռնության մասին»։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում (Արգավանդի խաչմերուկ) 2017 թ. հունիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանին:
Անցած շաբաթ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքը, որին հրավիրված են եղել մեծ թվով անձինք նաև արտերկրից։ 168.am-ի տեղեկություններով՝ հրավիրյալների թվում է եղել և ելույթ է ունեցել նաև աշխարհահռչակ փոփ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը։
Կյանքից հեռացել է հայկական ջազի ակունքներում կանգնած սիրված երաժիշտ Արմեն Թութունջյանը: